Type Here to Get Search Results !

Միգրացիայի բնագավառում ՀԿների համար դրամաշնորհ


⏳Վերջնաժամկետը ` հունիսի 12!!! 

📢Միգրացիայի բնագավառում 🇦🇲ՀՀ ՔՀԿ-ների համար 💰 ենթադրամաշնորհ!!! 

📌«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության «Քաղաքացիական հասարակություն և ներառական կառավարում» ռազմավարական ուղղությունն ունի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) հզորացնելու տեսլական, որն իրագործվում է գործնական քայլերի միջոցով ՔՀԿ-ների կարողությունների զարգացման, նրանց համայնքային դերակատարության բարձրացման և արդիական ոլորտներում ակտիվորեն ներառման միջոցով։

❗Ենթադրամաշնորհի շրջանակում ակնկալվող սոցիալական ծառայությունների ոլորտները սահմանվել են առկա կարիքներից ելնելով, որոնք բացահայտվել են Հայաստանի Հանրապետությունում միգրացիոն կառավարմանը վերաբերող ելակետային զեկույցի արդյունքում, ինչպես նաև սոցիալական ծառայությունների տրամադրման վերաբերյալ ոլորտի հիմնական դերակատարների կողմից կատարված դիտարկումների միջոցով:

🙌Բացահայտված առաջնահերթ ոլորտրենրն են👇
1. Սոցիալ-մշակութային, քաղաքացիական և իրավական կողմնորոշում, ուղղորդում, խորհրդատվություն
2. Կենսամակարդակի բարելավման աջակցություն
3. Սոցիալական ծառայությունների տրամադրում։ 

💰Ենթադրամաշնորհը հայտարարվում է երկու սխեմայով👇
👉1-ին սխեմա․ ենթադրամաշնորհներ ՔՀԿ-ների համար
❗Այս սխեմայի շրջանակում կտրամադրվի 8,000-12,000 եվրո ծավալով 15 դրամաշնորհ՝ մինչև 7 ամիս տևողությամբ ծրագրերի իրականացման համար։
👉2-րդ սխեմա․ ենթադրամաշնորհներ ՔՀԿ-ների և պետական կառույցների համագործակցության համար
❗Այս սխեմայի շրջանակում կտրամադրվի 30,000-40,000 եվրո ծավալով 8 դրամաշնորհ՝ մինչև 7 ամիս տևողությամբ (պիլոտային) ծրագրերի իրականացման համար։❗ Այս սխեմայի հայտը պետք է ներկայացվի ՔՀԿ-ի, այլ ոչ թե պետական կառույցի կողմից

🔎Ենթադրամաշնորհային հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված և գործող ՔՀԿ-ներ, որոնք ունեն միգրանտ և փախստական խմբ(եր)ի (աշխատանքային արտագնա և ներգնա միգրանտներ, վերադարձողներ, ապաստան հայցողներ, փախստականներ, բռնի տեղահանված անձինք և այլն) սոցիալական ծառայությունների մատուցման առնվազն 1 տարվա փորձառություն։