Երիտասարդներին՝ ավիատոմսի ծախսի փոխհատուցում

📢Միջազգային միջոցառումներում երիտասարդների մասնակցության դեպքում ✈️ավիատոմսերի փոխհատուցման համար 🇦🇲 ՀՀ օրենքը!!! 

📌🇦🇲ՀՀ ԿԳՍՄՆ N 614-Ա/2 հրամանը ընդունվել է 2019 թ.-ի սեպտեմբերի 5-ին եւ նոր խմբագրությամբ շարադրվել 2023 թ.-ի դեկտեմբերի 27-ին։ 

📌🇦🇲 ՀՀ ԿԳՍՄՆ -ի կողմից 🛩️ ավիատոմսի ծախսի 💸 փոխհատուցում կարող են ստանալ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդները կամ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդներից կազմված մինչև հինգհոգանոց խմբի անդամները ` հետեւյալ տիպի միջոցառումների մասնակցելու համար 👇
👉1. Միջազգային երիտասարդական ծրագրեր՝ ֆորումներ, հանդիպումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, դասընթացներ (թրեյնինգ), համաժողովներ, գագաթնաժողովներ, նիստեր,
👉2. միջազգային գիտաժողովներ, կոնֆերանսներ, գիտական համաժողովներ, գիտական նստաշրջաններ,
👉3. միջազգային գիտատեխնիկական մրցույթներ,
👉4. միջազգային մշակութային մրցույթներ, փառատոներ, ցուցահանդեսներ,
👉5. միջազգային ինտելեկտուալ մրցույթներ,
👉6. միջազգային ստարտափ ծրագրեր:

📝 Ավիատոմսի ծախսի փոխհատուցում ստանալու համար միջոցառման մասնակիցները պետք է դիմում ներկայացնեն նախարարություն՝ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 5-ի N 614-Ա/2 հրամանով հաստատված կարգին և դիմումի ձևին համապատասխան:

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post