⏳Վերջնաժամկետը - հունիսի 30!!!
📢🇦🇲ՀՀ մարզերից եւ Արցախից տեղահանված, 16-30 տարեկան երիտասարդների համար «ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԼԱԲ» անվճար ՃԱՄԲԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ Գյումրիում - հուլիսի 3-8!!!
📌«Երիտասարդները գործելիս» ծրագրի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ը հրավիրում է Հայաստանի տարբեր մարզերի և Արցախից տեղահանված 16-ից 30 տարեկան երիտասարդներին՝ ովքեր հանդիսանում են քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևերի, երիտասարդական խորհուրդների կամ նախաձեռնությունների ակտիվ անդամներ, մասնակցելու «Առաջնորդության Լաբ» ճամբար-դասընթացին։ «Առաջնորդության լաբը» տեղի կունենա ս/թ․ հուլիսի 3-8-ը Գյումրիում։
🎉Ի՞նչ է «Առաջնորդության Լաբ»-ը։👇
👉Երիտասարդ առաջնորդների համար նախատեսված ինտենսիվ ճամբար-դասընթաց է, որն այս տարի կենտրոնանալու է քաղաքական մասնակցության, քաղաքացիական ներգրավվածության և առողջ քաղաքական դիսկուրսի զարգացման վրա։ Ճամբարի նպատակն է նպաստել քաղաքական գործունեությամբ հետաքրքրվող երիտասարդների կարողությունների զարգացմանը, խթանել համագործակցությունը տարբեր քաղաքական հայացքներ ունեցող երիտասարդների միջև և աջակցել երիտասարդներին իրենց համայնքներում դրական փոփոխություններ իրականացնելու ճանապարհին։
💰Մասնակիցների կեցությունը, սնունդը և ճանապարհածախսը հոգում են կազմակերպիչները։
❗Ընտրված մասնակիցները պարտավորվում են մասնակցել ծրագրի բոլոր փուլերին՝ ճամբարից մինչև նախաձեռնությունների իրականացում։
🎓Ճամբարի հավաստագիր կստանան և շրջանավարտների ցանցի անդամ կկարողանան դառնալ այն մասնակիցները, ովքեր հաջողությամբ իրականացրել են իրենց նախաձեռնությունը համայնքում։
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Գրել մեկնաբանություն