⏳Վերջնաժամկետը - հուլիսի 20!!!
📢🇦🇲18+ Երիտասարդական աշխատողների համար, ամբողջական փոխհատուցմամբ Էրազմուս+ դասընթաց 🇬🇪Վրաստանում - սեպտեմբերի 21-27!!!
📌Եթե աշխատում ես երիտասարդների հետ կամ հետաքրքրված ես նրանց հոգեկան առողջությամբ ու բարեկեցությամբ, ապա «Promoting well-being competence in youth work'' դասընթացը քեզ համար է։
📅 Օրերը՝ սեպտեմբեր 21-27, 2025թ.
📍 Վայրը՝ Գրեմի, Վրաստան
🔎Դասընթացը նախատեսված է երիտասարդական աշխատողների, դասընթացավարների և ակտիվ երիտասարդների համար, ովքեր հետաքրքրված են հոգեկան առողջության և երիտասարդների աջակցման հմտությունների զարգացման թեմաներով։
🎯 Հիմնական թեմաներն են👇
✔️ Էմոցիոնալ գրագիտություն և ինքնաճանաչում
✔️ Նյարդային համակարգի կարգավորում և սոմատիկ գիտելիքներ
✔️ Ոչ բռնի հաղորդակցություն և երկխոսության հմտություններ
✔️ Արվեստի և բնության միջոցով ինքնարտահայտման մեթոդներ
✔️ Պատմությունների կիրառություն երիտասարդների հետ աշխատանքում
🔎 Ովքե՞ր կարող են մասնակցել․👇
- Երիտասարդական աշխատողներ, ծրագրերի համակարգողներ, կամավորներ
- Առնվազն 22 տարեկան
- Անգլերենի լավ իմացությամբ
- Բաց են ինքնաճանաչման, հոգեկան առողջության ու բարեկեցության թեմաների համար
- Պատրաստ են ամբողջությամբ մասնակցել դասընթացին և նախապատրաստական օնլայն հանդիպմանը
📚 Դասընթացը հիմնված է ոչ ֆորմալ ուսուցման վրա և ներառում է👇
• Բնության մեջ անցկացվող սեսիաներ
• Թեմատիկ քննարկումներ
• Ստեղծագործական աշխատանքներ
• Հուզական կարգավորման գործնական տեխնիկաներ
💰 Ծրագիրը ամբողջությամբ ֆինանսավորվում է Էրազմուս+ ծրագրի կողմից եւ ճանապարհի եւ կեցության ծախսերը փոխհատուցվում են։
Post a Comment
Գրել մեկնաբանություն