⏳Վերջնաժամկետը - սեպտեմբերի 20!!!
📢💰Կրթաթոշակ - 🇦🇲Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մարզաբնակ ուսանողների համար ( ստորեւ հայտը միայն ԵՊՀ ուսանողների համար է)!!!
📌 «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը կտրամադրի կրթաթոշակներ Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մարզաբնակ ուսանողների՝ վարձավճարների փոխհատուցման նպատակով:
📌 Արդեն իսկ կրթաթոշակի արժանացած ուսանողները պետք է ներկայացնեն հաշվետվություն և ցանկալի է ներկայանալ նոր ծրագրով, որը կնպաստի համապատասխան մարզի զարգացմանը:
📎 Կրթաթոշակին դիմելու համար անհրաժեշտ է, որ ուսանողը ներկայացնի, թե ինչպես են ուսումն ու հետազոտական նախագծերը նպաստելու համայնքային կյանքի բարելավմանն ու բարգավաճմանը։
📎 Կրթաթոշակի արժանացած ուսանողները հետագայում պետք է կյանքի կոչեն ներկայացված կարողությունների զարգացման ծրագրերը:
📩 Կրթաթոշակին դիմելու համար անհրաժեշտ է amarkarov@ysu.am, ani.poghosyan@ysu.am էլհասցեներին ուղարկել ստորև նշված փաստաթղթերը👇
✅ մոտիվացիոն նամակ՝ հիմնավորելով առաջարկվող ծրագրի օգտակարությունը համայնքի զարգացման գործում,
✅ ֆակուլտետից տեղեկանք՝ ներառյալ միջին որակական գնահատականը (ՄՈԳ), կիսամյակի վարձավճարի չափը՝ ներառյալ զեղչերը,
✅ անձնագիր (գրանցման էջի պատճենը):
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Գրել մեկնաբանություն