⏳Վերջնաժամկետը - նշված չէ ( հայտերն այս պահին ընդունվում են)!!!
📢🇦🇲Գործող հյուրատների համար դրամաշնորհային և ուսուցողական նոր ծրագիր՝ ուղղված գյուղական տուրիզմի զարգացմանը Հայաստանում!!!
🤝Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճնուղը և Ակբա Ֆեդերացիան արդեն յոթ տարի անընդմեջ իրականացնում են «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագիրը Հայաստանում։ Ծրագիրն ունի շահառուներ ՀՀ տարբեր մարզերում։ Նպատակ ունենալով աջակցել գյուղական տուրիզմի զարգացմանը Հայաստանում, խթանելով էկոլոգիական և կայուն մոտեցումները տրվում է նոր ծրագրի մեկնարկը։
➡Ծրագրի շրջանակում հյուրատների համար կկազմակերպվեն մեկօրյա ուսուցողական դասընթացներ, որոնց ավարտից հետո մասնակիցները կարող են մասնակցել մրցույթի և ստանալ փոքր դրամաշնորհ՝ "կանաչ" լուծումների ներդրման համար։
📍 Հուլիսի 5 – դասընթաց՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի հյուրատների համար (տեղը կհայտարարվի)
📍 Հուլիսի 7 – դասընթաց՝ Վայոց Ձորի և Սյունիքի հյուրատների համար (տեղը կհայտարարվի)
📍 Հուլիսի 8 – դասընթաց՝ Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի հյուրատների համար (տեղը կհայտարարվի)
🔎 Դասընթացի թեմաները՝
🔹 Ինչպես դառնալ էկոհյուրատուն
🔹 Ի՞նչ են մաքրող կայանները և ի՞նչ օգուտ են տալիս
🔹 Ի՞նչպես օգտագործել արևային վահանակները
🔹 Ի՞նչպես Booking, TripAdvisor և այլ հարթակներում ցուցադրել հյուրատան «կանաչ» լինելը
🔹 Ինչպե՞ս գրել դրամաշնորհային հայտեր և գտնել ֆինանսական աջակցություն
🎓 Դասընթացից հետո մասնակիցները կստանան իրենց մասնակցությունը և ձեռք բերված գիտելիքները հավաստող վկայական։
🏆 Դասընթացն ավարտած հյուրատների սեփականատերերը հնարավորություն կունենան մասնակցել «Գյուղական տուրիզմի զարգացում» մրցույթին և ստանալ դրամաշնորհ՝ էկոլոգիական բարելավումների համար։
⚠ Մասնակիցների քանակը սահմանափակ է, ուստի խորհուրդ են տալիս գրանցվել հնարավորինս շուտ։
📋 Կարող են դիմել նրանք, ովքեր ունեն․
*Գործող հյուրատուն,
*Հյուրատունն ունի առնվազն 4 և առավելագույնը 10 սենյակ,
*Գտնվում է խոշոր քաղաքներից դուրս (30,000-ից քիչ բնակչություն ունեցող համայնքում)
✅ Ընտրությունը կատարվելու է՝ ելնելով արդեն իրականացված կամ պլանավորված բնապահպանական քայլերից։
Post a Comment
Գրել մեկնաբանություն