⏳Վերջնաժամկետը ` հունիսի 26!!!
📢🇦🇲ՀՀ երիտասարդների համար, փաստերի ստուգման թեմայով անվճար ճամբար Դիլիջանում - հուլիսի 1-16 ( այդ թվում հնարավորություն դիմել փոքր ենթադրամաշնորհի)!!!
📌🇦🇲Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում իրականացնում է փաստերի ստուգման/ մեդիագրագիտության ճամբար մարզերում բնակվող երիտասարդների համար՝ ուղղված փաստերի ստուգման մասին պատկերացումներ և համապատասխան հմտություններ ձևավորելուն։
🙌Ճամբարի նպատակն է զարգացնել երիտասարդների՝ ապատեղեկատվության, քարոզչության և դավադրության տեսությունները բացահայտելու հմտությունները՝ կրթության մեջ և մասնագիտական կյանքում, առօրյայում կիրառելու և համայնքներում դիմակայունություն ձևավորելու համար։ ❗Ինչպես նաև, սովորեցնել ստեղծել սեփական նախագծերը՝ վերհանելով իրենց համայնքներում առկա խնդիրները, քննադատաբար գնահատել տեղեկատվական աղբյուրները, ստուգել փաստերը, որոնք տարածում են ապակողմնորոշիչ կամ մանիպուլյատիվ նյութերը (այդ թվում՝ տեսա-լսողական):
💰Ճամբարի ավարտին 5 մասնակցի կտրամադրվի մինչև 4000 եվրո արժողությամբ ենթադրամաշնորհ` մարզերում և իրենց համայքներում փաստերի ստուգման ակումբներ հիմնելու և ճամբարի շրջանակում ստացած գիտելիքները տարածելու համար։
💰Մասնակցությունն անվճար է, տեղափոխման և կացության ծախսերը հոգում են կազմակերպիչները։
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Գրել մեկնաբանություն