Թոփ հրապարակումներ

ԲԻԶՆԵՍ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ!!!

⏳Վերջնաժամկետը - հունիսի 29!!! 

📢🇦🇲ԲԻԶՆԵՍ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ!!! 

«ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամը (ՎԻՆՆԵԹ Գորիս) «Կանայք բիզնեսում. տնտեսական աճի խթանում Սյունիքում» ծրագրի շրջանակներում հրավիրում է անհատ բիզնես փորձագետների, խորհրդատուների և կազմակերպությունների՝ ներկայացնելու բիզնես դասընթացներ վարելու ծառայությունների մատուցման վերաբերյալ հետաքրքրվածության հայտեր: 

Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության (ԵՄ) և Ավստրիական Զարգացման Համագործակցության կողմից, «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում Ավստրիական Զարգացման Գործակալության (ADA) կողմից իրականացվող «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի» (R2D Սյունիք) ներքո:

Մրցույթին կարող են մասնակցել անհատ դասընթացավարներ, խորհրդատուներ և ՀՀ-ում գրանցված կազմակերպություններ, որոնք վերոնշյալ ծառայությունները մատուցելու համար ունեն համապատասխան որակավորում։ 

Տեխնիկական առաջադրանք՝ https://shorturl.at/hXTD5


էլ. հասցե՝ goriswomen@gmail.com
Հարցերի դեպքում դիմորդները կարող են դիմել goriswomen@gmail.com էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել +374 96023033 հեռախոսահամարով: 


Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post