Top Post's

18-24 տարեկան երիտասարդների համար, ամառային դպրոց Վրաստանում

⏳Վերջնաժամկետը - հուլիսի 10!!! 

📢🇦🇲18-24 տարեկան երիտասարդների համար, ամառային դպրոց 🇬🇪Վրաստանում - 📆հուլիսի 29- օգոստոսի 3!!! 

📌🇦🇲«Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» ՀԿ-ն «ՍերմանելOFF ՓոփոխությON» ամառային դպրոցի շուրջ է համախմբում Հայաստանի բոլոր մարզերից 18-24 տարեկան շուրջ 30 երիտասարդների։ Ամառային դպրոցի 5 օրերը հագեցած են տարաբնույթ թեմաների մասին դասընթացներով՝ մատուցված ոչ ֆորմալ կրթության մեթոդով։ ❗Դասընթացները կազմված են «ՍերմանելOFF ՓոփոխությON» ձեռնարկի հիման վրա և նպատակ ունեն դպրոցի ավարտին ունենալ գիտելիքով և հմտություններով զինված համայնքային ակտիվ երիտասարդներ։

💰Կազմակերպությունը հոգում է յուրաքանչյուր մասնակցի ամառային դպրոցի մասնակցության ծախսերը, որը ներառում է կացությունը, ճանապարհածախսը, սնունդը և այլ օժանդակ նյութեր։ ❗ Ստացված օժանդակությանն ի պատասխան՝ մասնակիցներին խնդրում են ունենալ իրենց ներդրումը 15,000 դրամ՝ մասնակցության վճարի տեսքով, որն ուղղվելու է դպրոցի ընթացքում մատուցվող ծառայությունների բարելավմանը։ 



Comment on the post

Comment

Previous Post Next Post
Join International Telegram Channel
Join Armenian Telegram Network