Top Post's

ՀՀ 7 ԲՈՒՀ-երի 10 ուսանող - առաջնորդների համար, ուսման վարձի ամբողջական փոխհատուցմամբ մագիստրոսական կրթաթոշակ

⏳Վերջնաժամկետը - օգոստոսի 1!!! 

📢🇦🇲ՀՀ 7 ԲՈՒՀ-երի 10 ուսանող - առաջնորդների համար, ուսման վարձի ամբողջական փոխհատուցմամբ մագիստրոսական 💰կրթաթոշակ!!! 

📌🇦🇲«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ- ն «Հայաստանի սկսնակ լիդերներ» նախագծով այս անգամ ևս ուսանողների կողքին է՝ կարևորելով կրթությունը։

🔎Եթե 2025-2026 ուսումնական տարում սովորելու ես մագիստրատուրայում, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։ 💰Ստացիր ուսման վարձի փոխհատուցում «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից։

❗Ուսման վարձի փոխհատուցում ստացած ուսանողները հետագայում ցանկության դեպքում հնարավորություն կունենան միանալ «Զվարթնոց» օդանավակայանի թիմին։

❗«Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագիրը նպատակ ունի առաջարկել կրթաթոշակներ սկսնակ լիդերներին՝ զարգացնելու նրանց առաջնորդական կարողությունները:

🏢Այսպիսով, 10 ուսանող հնարավորություն կունենա շահել կրթաթոշակ, որով կհոգա 2025/26 ուսումնական տարում մագիստրոսական ծրագրի ուսման վարձավճարը Հայաստանի հետևյալ բուհերից մեկում👇
👉Հայաստանի ամերիկյան համալսարան
👉Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
👉Հայաստանում ֆրանսիական համալսարան
👉Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
👉Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան
👉Երևանի պետական համալսարան
👉Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան



Comment on the post

Comment

Previous Post Next Post
Join International Telegram Channel
Join Armenian Telegram Network