⏳Վերջնաժամկետը ` Մայիսի 29!!!
📢🇦🇲Երիտասարդների համար, ձեռնարկատիրության անվճար ամառային դպրոց Հայաստանում Ֆրանսիական համալսարանում - հունիսի 2-13!!!
🎉🚀 Սովորի՛ր, նորարարություն արա՛, հաջողի՛ր
📌 ՀՖՀՀ-ի Ձեռնարկատիրության կենտրոնի կողմից արդեն 2-րդ տարին անընդմեջ կազմակերպվող Ձեռնարկատիրության ամառային դպրոցը վերադառնում է։
🔎Եթե դուք👇
👥անհատ եք կամ թիմ,
💡ունեք նորարարական գաղափար,
🎯ցանկանում եք այն զարգացնել, ստանալ ոլորտի փորձագետների կողմից արժեքավոր խորհուրդներ, սովորել, զարգանալ և ստեղծել կապեր,
🎉Ուրեմն, այս դպրոցը հենց Ձե՛զ համար է։
❗Ծրագիրը ներառում է👇
🧠Աշխատարաններ՝ կրեատիվ մտածողությունից մինչև բիզնես մոդելի կառուցում և պատրաստում փիթչինգին,
🎤Ոգեշնչող սեմինարներ՝ ձեռնարկատիրական մտածողության և ինովացիաների, ներդրումների ներգրավման և վաճառքի վերաբերյալ,
📊Այնպիսի թեմաների պրակտիկ ուսուցում, ինչպիսիք են շուկայի վերլուծությունը և սեգմենտավորումը, մարքեթինգը,նախագծերի կառավարումը և ֆինանսները,
🧩 Քեյսերի լուծման աշխատարան,
⚖️Իրավական և էթիկական կողմի ներկայացում։
❗Ի՞նչ կտա Ձեզ դպրոցը👇
🤝Բանախոսների հետ ինտերակտիվ աշխատանք, փորձագետների կողմից խորհուրդներ ստանալու հնարավորություն,
🌐Նեթվորքինգի հնարավորություն,
💼 Պոտենցիալ ներդրողների և նպատակասլաց ձեռնարկատերերի հետ կապ հաստատելու հնարավորություն,
📜Մասնակցության հավաստագիր։
ℹ️ Մանրամասները
📝Գրանցումը 👇
📍 Վայր՝ Հայաստանում ֆրանսիական համալսարան, Դավիթ Անհաղթի 10
📅 Ժամանակահատված՝ հունիսի 2-13
🐌 Նախաձեռնություն՝ ՀՖՀՀ Ձեռնարկատիրության կենտրոն
🔠Լեզու՝ Հայերեն
Post a Comment
Գրել մեկնաբանություն