⏳Վերջնաժամկետը ` հունիսի 13!!!
📢🇦🇲Սյունիքի մարզի 18+ տարեկանը լրացած, բիզնես գաղափարներ ունեցող, կամ նորաստեղծ բիզնեսի հիմնադիր հանդիսացող կանանց եւ աղջիկների համար անվճար ծրագիր ( հմտությունների զարգացում, դրամաշնորհ)!!!
📌🇦🇲«ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամը «Կանայք բիզնեսում․ Տնտեսական աճի խթանում Սյունիքում» ծրագրի շրջանակում մեկնարկում է ծրագրի առաջին շրջափուլի մասնակցության հայտերի ընդունումը։
❗Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և Ավստրիական Զարգացման Գործակալության կողմից՝ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում Ավստրիական Զարգացման գործակալության (ADA) կողմից իրականացվող «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի» (R2D Սյունիք) ներքո։
📌 Ծրագրի նպատակն է խթանել տնտեսական աճը Սյունիքի մարզում՝ նպաստելով կանանց տնտեսական ակտիվացմանը ու ձեռներեցության զարգացմանը։
❗Ծրագիրը նախատեսված է աջակցելու հետևյալ ոլորտներում մինչև 3 տարի գործող և սկսնակ ձեռնարկատերերին՝ գյուղմթերքի վերամշակում, արտադրություն, զբոսաշրջություն և հյուրընկալություն։
🔎Ծրագրին կարող են մասնակցել Սյունիքի մարզի բոլոր համայնքներում՝ հատկապես գյուղական և հակամարտությունից տուժած բնակավայրերում, բնակվող և գործունեություն ծավալող՝
🔻 18 տարին լրացած տեղացի և ԼՂ-ից տեղահանված կանայք և աղջիկներ, ովքեր ունեն իրատեսական բիզնես գաղափար,
🔻 կանայք և աղջիկներ, ովքեր փնտրում են ֆինանսական աջակցություն իրենց սկսնակ բիզնեսի ընդլայնման համար,
🔻 կանայք և աղջիկներ, ովքեր ունեն մինչև 3 տարի գործող ՓՄՁ-ներ և ցանկանում են ընդլայնել իրենց բիզնես գործունեությունը։
❗Ծրագիրը խրախուսում է երիտասարդ կանանց և խոցելի խմբերի՝ ներառյալ բռնի տեղահանված և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը՝ ապահովելով ներառական և կայուն բիզնես միջավայր։
‼️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
❗Ծրագրին չեն կարող դիմել այն անձինք, ովքեր ներկայումս մասնակցում են «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից Սյունիքի մարզում իրականացվող «Սյունիքի կայուն տնտեսական զարգացման նախաձեռնություն» ծրագրին։
ℹ️ Մանրամասները
📩 Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 077231702, 077017043 կամ գրել նամակ հետևյալ էլ. հասցեին՝ goriswomen@gmail.com։
Post a Comment
Գրել մեկնաբանություն