Your Opportunities Տեղեկատվական Նախաձեռնության Կանոնակարգ

 📢Your Opportunities Տեղեկատվական Նախաձեռնության Կանոնակարգ!!! 


📊 Սույն կանոնները հնարավոր է փոփոխվի/ թարմացվի, որի մասին կհայտարարվի Նախաձեռնության հարթակներում։


👉Your Opportunities-ը Տեղեկատվական անկախ կամավորական նախաձեռնություն է, որն մեկնարկել է 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից։ ❗Առաջին հարթակն հանդիսացել է այդ օրը ստեղծված Ծրագրային հարթակ/ Project Platform ֆեյսբուքյան խումբը։

👉Նախաձեռնության անվանումը մի քանի անգամ փոփոխել է ադմինը` Ծրագրային հարթակ, Project Lab, Opportunities with Artak եւ այժմյան գործող անվանումը` Your Opportunities։

👉Նախաձեռնության հիմնական վարող ադմինը (սկսած 2017 թ.-ից) հանդիսանում է Արտակը (այսուհետ Ադմին):

👉Նախաձեռնությունը այժմ ունի գործող հարթակներ ՖԲ-ում (էջ ու խումբ); Տելեգրամում (մեկ գլխավոր, եւ մի քանի ենթանախագիծ ալիքներ); Ինստագրամում (էջ); youropportunities.info բլոգ-ն եւ էլի մի քանի ոչ հաճախ թարմացվող էջեր։ ❗Նախաձեռնության գործող էլ. հասցեն է հանդիսանում ` youropportunities2017@gmail.com -ը։ ❗Նախաձեռնության բոլոր հղումները զետեղվում են այս հարթակում ` https://magic.ly/youropportunities2017։

👉 Նախաձեռնությունը մինչեւ հիմա եւ այս պահին չունի իրավաբանական գրանցում եւ կրում է ոչ ֆորմալ բնույթ։ 

👉Նախաձեռնության նպատակն է տեղական եւ Հայաստանից դիմելու համար հնարավորինս հասանելի ու հնարավորինս անվճար միջազգային տարաբնույթ ծրագրերով ու կրթական, երիտասարդական նորություններով եւ ռեսուրսներով կիսվելն։

👉 Նախաձեռնության հարթակներում չեն հրապարակվում այնպիսի ծրագրեր, որոնք անցկացվում են Թուրքիա, կամ Ադրբեջան երկրների տարածքում, ակնհայտորեն կազմակերպվում են այդ երկրներին պատկանող  կազմակերպությունների ու հաստատությունների կողմից, ակնհայտորեն միտված են այդ երկրների լեզվի, մշակույթի եւ այլնի տարածմանը , այդ երկու երկրի հետ կապերի ու համագործակցության հաստատմանը եւ այլն։ 

👉 Նախաձեռնության հարթակներում չեն հրապարակվում այնպիսի ծրագրեր, որոնք կազմակերպվում են կրոնական, կամ տեղական քաղաքական կազմակերպությունների կողմից, ակնհայտ պարունակում են որեւէ խմբի, ազգի նկատմամբ վիրավորանք, կամ ատելության խոսք, կրում են  ծայրահեղ լիբերալ, կամ ծայրահեղ ազգայնական բնույթ։ 

👉 Նախաձեռնության հարթակներում չեն հրապարակվում այնպիսի ծրագրեր, որոնք կրում են Հայաստանի Հանրապետության, կամ Արցախի Հանրապետության համար ակնհայտ վտանգավոր բովանդակություն։ 

👉Նախաձեռնությունն առավել հրապարակում է անվճար ծրագրեր։ ❗Վճարովի ծրագրեր հրապարակվում է այն դեպքում, երբ տվյալ ծրագիրն ներառում է մասնակցության վճարը գերազանցող փոխհատուցումներ, կամ տվյալ ծրագիրն կրում է սոցիալական բնույթ։

👉 Ադմինը իրավունք ունի երբեմն կիսվել կոմերցիոն ծրագրերով, եթե այն բխում է Ադմինի եւ որեւէ անհատի / կազմակերպության հետ համագործակցությունից եւ « Գովազդ» ձեւաչափից։

👉2023 թ.-ի հուլիսի 13-ից Նախաձեռնությունը որոշել է Վճարովի Գովազդ տեղադրելն։ ❗Այն ոչ կոմերցիոն ձեւաչափ է եւ բացառապես ուղղված է Նախաձեռնության փոքր ծախսերի ծածկմանը։ ❗Գովազդի չափն եւ մյուս պայմանները սահմանվում են առանձին եւ իրականացվում Ադմինի եւ Գովազդատուի միջեւ փակ կապի միջոցով։ ❗Գովազդի միջոցով ,ամսական կտրվածքով, որոշակի մեծ շահույթ ստանալու դեպքում Ադմինը պարտավոր է դրա որեւէ մասը ծախսել ֆինանսավորում ենթադրող ձեւաչափերի կազմակերպման, հանրօգուտ որեւէ գործի աջակցման համար։ 

👉Ադմինը ուղղակի որեւէ կապ/ առնչություն չունի հրապարակվող ծրագրերի կազմակերպիչների հետ եւ չի տիրապետում առավել տեղեկատվության, քան նշված է ծրագրերի մանրամասներում, համացանցում ծրագրերի հետ կապված կոնտենտի, կամ ծրագրերի հետ կապված տեղեկատվություն փնտրելու հնարավորության հետ։ ❗Ադմինը երբեմն կարող է փորձել լրացուցիչ տեղեկատվություն ստանալ որեւէ ծրագրի վերաբերյալ, եթե դրա անհրաժեշտությունը լինի։

👉Նախաձեռնության հարթակներում արգելվում է ցանկացած բնույթի ու խմբի նկատմամբ ատելության խոսքն, վիրավորանքը , « ցենզուրայից» դուրս արտահայտությունները». ❗Նման դեպքերում Ադմինը իրավունք ունի ջնջել նմանատիպ կոնտենտն, ինչպես նաեւ արգելափակել հեղինակին։

👉Նախաձեռնության հարթակներում արգելվում է կասկածելի տեղեկատվության տարածումն, առանց Ադմինի հետ համաձայնեցվածության գովազդային բովանդակության հրապարակումն։❗ Նման դեպքերում Ադմինն իրավունք ունի ջնջել նմանատիպ կոնտենտն, ինչպես նաեւ արգելափակել հեղինակին։

👉Նախաձեռնության հարթակներում ցանկալի է գրել հայատառ, եւ ընդհանրապես արծարծվող լեզվի տառերով։

👉Հրապարակված ծրագրերին դիմելիս, կամ մասնակցելիս ցանկալի է նշել, որ տվյալ ծրագրի մասին տեղեկացել եք Your Opportunities Տեղեկատվական նախաձեռնության հարթակներից։

👉Նախաձեռնության հրապարակումներում որեւէ վրիպում , սխալմունք նկատելիս ցանկալի է այդ մասին հայտնել Ադմինին, որպեսզի նա ուղղի։ ❗Դա կնպաստի Նախաձեռնության արդյունավետության բարելավմանը։

👉Յուրաքանչյուր օգտատեր իրավունք ունի իր/ Կազմակերպության կողմից կազմակերպվող/ կամ ուղղակի իր կողմից ուղղարկել Նախաձեռնությանը` առաջարկելով հաստատել, կամ մերժել։ 

👉Նախաձեռնության հարթակներում Ձեր / Ձեր կազմակերպության կողմից իրականացվող, կամ ուղղակի նկատած ծրագիրն, կամ որեւէ առաջարկությունը կարող եք ուղղարկել youropportunities2017@gmail.com էլ. հասցեին, Նախաձեռնության հարթակներին, կամ սոցիալական ցանցերում Ադմինի անձնական էջերին։❗ Ծրագիր ուղարկելիս Ադմինն իրավունք ունի իմանալ լրացուցիչ մանրամասներ, եթե դրանք նշված չեն ծրագրի նկարագրում, սակայն առարկայական կարեւորություն ունեն։ ❗Ադմինը իրավունք ունի մերժել ուղարկվող ծրագրի հրապարակումն, եթե այն չի համապատասխանում Նախաձեռնության կանոններին։


👉Նախաձեռնության հարթակներում հրապարակումներ կատարելու , ինչպես նաեւ օգտատերերին պատասխանելու ժամկետային հաճախականությունը կախված է Ադմինի ունեցած ժամանակային գրաֆիկից եւ օնլայն հասանելիությունից։

👉Ադմինը պատասխանատու չէ ծրագրերում քարոզվող գաղափարների (ավելի քան նշված է ծրագրերի նկարագրերում ); օրակարգերի, փոփոխվող ժամկետների ու վայրերի համար։ 👉Ամեն դեպքում Նախաձեռնության հարթակներում տեղեկատվությունը պաշտոնական չէ- պաշտոնական համարվում է բուն Կազմակերպիչների էջում տեղադրվածը։❗ Ծրագրերի հիմնական պայմանները արտահայտվում են մանրամասների հղումներում ու կազմակերպիչների սոցիալական ցանցերում։

👉 Ադմինը սակայն պատասխանատու է վստահելի, ստուգված ծրագրեր կիսվելու համար ։

👉Ադմինը իրավունք ունի փոխել Նախաձեռնության հարթակները, ելնելով վարման իր հարմարավետությունից, կամ Նախաձեռնության շահերից։ 


👉Ադմինը պատասխանատու է ծրագրերի հետ կապված հարցերի դեպքում օգտատերերի տրամադրած անձնական տվյալների գաղտնիության պահպանման , առանց օգտատիրոջ համաձայնության երրորդ կողմին չփոխանցելու համար։

👉Նախաձեռնությանը միանալիս, կամ այցելելիս օգտատերը ընդունում են Նախաձեռնության կանոնները` ընդհուպ համաձայնվելով տեսնել իրենց այս պահին ոչ հետաքրքիր ծրագրեր, Ադմինիստրատիվ հայտարարություններ եւ Գովազդ, ինչպես նաեւ պահպանել Նախաձեռնությունից օգտվելու կանոնները։ 

👉 Նախաձեռնությունը կարող է երբեմն, կամ կոնկրետ իրադրության դեպքում ծառայել թեմատիկայից էական տարբերվող, սակայն  հանրային կարեւորության հիմնախնդրի   լուսաբանման համար։ 

👉Ադմինը իրավունք ունի ժամանակավորապես, կամ ընդմիշտ փակել Նախաձեռնությունը, կամ նրա որեւէ առանձին հարթակ - երբ Ադմին կողմից իրականացվում է Նախաձեռնությանը առնչվող որեւէ գործողություն, Ադմինի մոտ անձնական խնդիր, արտաքին անկառավարելի ուժի (օրինակ աղետներ, հակամարտություն, համացանցի անջատում ) առաջանալու դեպքում, երբ այդ պահին էթիկապես « ճիշտ» չէ, կամ տեխնիկապես  հնարավոր չէ Նախաձեռնության վարումն։ 

📊 Կանոնները թարմացվել են 2023 թ.-ի սեպտեմբերի 15-ին։

0/Post a Comment/Comments

Գրել մեկնաբանություն