Թոփ հրապարակումներ

ՀՀ մարզերից եւ Արցախից տեղահանված, 13-15 տարեկան պատանի աղջիկների համար անվճար ճամբար

⏳Վերջնաժամկետը ` մայիսի 29!!! 

📢🇦🇲ՀՀ մարզերից եւ Արցախից տեղահանված, 13-15 տարեկան պատանի աղջիկների համար անվճար ճամբար - 🗓️հունիսի 19-25!!! 

📌🇦🇲«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը հրավիրում է Հայաստանի բոլոր մարզերից և Լեռնային Ղարաբաղից տեղահանված 13-ից 15 տարեկան դեռահաս աղջիկների՝ մասնակցելու «Աշխարհն առաջնորդող աղջիկները» (GLOW) 7-օրյա ճամբարին, որը տեղի կունենա ս/թ. հունիսի 19-ից 25-ը:

🎉GLOW ճամբարը նպատակ ունի զարգացնել առաջնորդական հմտություններ, ինչպես նաև ընդգծել կանանց դերը առաջնորդության մեջ:  

❗Ճամբարի ընթացքում լինելու են աշխատարաններ՝ առաջնորդության, ակտիվ քաղաքացիության, թվային գրագիտության, մարդու իրավունքների, կամավորության, առողջ ապրելակերպի, հոգեկան առողջության, բնապահպանության, մարդասիրության թեմաներով և հանդիպումներ ազդեցիկ կանանց և նշված ոլորտների մասնագետների հետ։ ❗Ճամբարականները նաև ձեռք կբերեն ծրագրեր մշակելու և կառավարելու գիտելիքներ և հմտություններ։ 

💰Մասնակիցների կեցությունը, սնունդն ու տրանսպորտը տրամադրվում է կազմակերպիչների կողմից։


Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post