⏳ Վերջնաժամկետը - մայիսի 31!!!
📢🇦🇲«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն փնտրում է Հաղորդակցության և կոնտենտի մասնագետ !!!
🔎«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն փնտրում է հաղորդակցության և կոնտենտի մասնագետ, որը կստանձնի կազմակերպության արտաքին և ներքին հաղորդակցության հիմնական գործառույթները՝ միաժամանակ համակարգելով բովանդակության ստեղծման և խմբագրման գործընթացը։
💼Աշխատանքը գրասենյակային է և ամբողջ դրույքով, սկիզբը՝ ժամը 🕙10:00-ին։
📌 Աշխատանքային պարտականությունները`
🔹 Բովանդակության ստեղծում և խմբագրում.
• «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և «Փաստերի ստուգման հարթակի» (FIP.am) հրապարակումների, հոդվածների և հաղորդագրությունների տեքստերի խմբագրում և սրբագրում
• Տեսանյութերի տեքստերի ստեղծում/մշակում, դրանք պատրաստող ստուդիայի հետ կապի համակարգում և հրապարակում
🔹 Սոցցանցերի կառավարում և թվային մարքեթինգ.
• Կազմակերպության սոցիալական հարթակների կառավարում՝ Facebook, Instagram, Telegram, X (Twitter), TikTok և YouTube
• Կայքերի և սոցցանցերի մոդերացիա, վերլուծություն և հաշվետվությունների պատրաստում
• Սոցցանցերի համար գովազդների պլանավորում և տեղադրում (հատկապես՝ Facebook-ում)
• Հրապարակումների գրաֆիկական նյութերի (ինֆոգրաֆիկաներ, կոլաժներ) և տպագրական նյութերի (բեյջեր, բաններներ, այցեքարտեր) ստեղծում/մշակում
• Սոցցանցերի հետևորդների մեկնաբանություններին ու հարցերին պատշաճ արձագանքում
✅ Պահանջվող որակավորումներ`
• Բարձրագույն կրթություն մարքեթինգի, հանրային կապերի, լրագրության կամ հարակից ոլորտներում (ցանկալի)
• Բլոգային հոդվածներ կամ պատմություններ գրելու փորձ (պարտադիր)
• Սոցիալական հարթակների (Facebook, Instagram, Telegram, LinkedIn, X/Twitter, Youtube) գերազանց իմացություն
• Canva, Capcut, Adobe Photoshop և նմանատիպ ծրագրերի իմացություն
• Հայերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն
• Ցանկալի է՝ վիդեո և գրաֆիկ կոնտենտի հետ աշխատանքում փորձ
Post a Comment
Գրել մեկնաբանություն