Թոփ հրապարակումներ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն փնտրում է մշտադիտարկման և գնահատման մասնագետի «Երիտասարդների հզորացում՝ հանուն Հայաստանում դրական փոփոխությունների» ծրագրի անկախ արտաքին գնահատում իրականացնելու համար!!!

⏳ Վերջնաժամկետը - մայիսի 28!!! 


📢🇦🇲«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն փնտրում է մշտադիտարկման և գնահատման մասնագետի «Երիտասարդների հզորացում՝ հանուն Հայաստանում դրական փոփոխությունների» ծրագրի անկախ արտաքին գնահատում իրականացնելու համար!!! 

🎯 Նպատակն է պարզել, թե ծրագրի շրջանակներում որքանով են իրագործվել առաջադրված նպատակները:

📌 Գնահատումը պետք է իրականացվի Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության «Զարգացման աջակցության կոմիտեի» չափանիշների համաձայն` մասնավորապես ուշադրություն դարձնելով հետևյալ կետերին.

🔹 Համապատասխանություն (𝐑𝐞𝐥𝐞𝐯𝐚𝐧𝐜𝐞) - Որքանո՞վ է ծրագիրը համապատասխանել թիրախային խմբերի իրական կարիքներին և առաջնահերթություններին։
🔹 Արդյունավետություն (𝐄𝐟𝐟𝐞𝐜𝐭𝐢𝐯𝐞𝐧𝐞𝐬𝐬) - Որքանո՞վ են իրագործվել ծրագրի նպատակներն ու ակնկալվող արդյունքները՝ ներառյալ գիտելիքի և վարքի չափելի փոփոխությունները կամ քաղաքականության վրա ազդեցությունը։
🔹 Արդյունավորություն (𝐄𝐟𝐟𝐢𝐜𝐢𝐞𝐧𝐜𝐲) - Որքանո՞վ են ծրագրի ընթացքում օգտագործված ռեսուրսները (մարդկային, ֆինանսական, նյութական) համապատասխանել ստացված արդյունքներին։
🔹 Ազդեցություն (𝐈𝐦𝐩𝐚𝐜𝐭) - Ինչպիսի՞ երկարաժամկետ ու ընդգրկուն փոփոխությունների է հանգեցրել ծրագիրը համայնքային, ինստիտուցիոնալ կամ քաղաքական մակարդակներում։

👉Պահանջվող որակավորումներին և աշխատանքի նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ ։ 

🔸Համագործակցության տեսակը՝ կարճաժամկետ 
🔸Աշխատանքների մեկնարկը՝ հունիսի 1
🔸Դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 28

💚 Եթե հետաքրքրված եք, շտապեք դիմել՝ ուղարկելով Ձեր ինքնակենսագրականը և հայտարարության մեջ նշված ուղեկցող փաստաթղթերը hr@apy.am էլ․ հասցեին մինչ մայիսի 28-ը՝ նամակի թեմա դաշտում նշելով՝ «Մշտադիտարկման և գնահատման մասնագետ»։

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post