⏳Վերջնաժամկետը ` հունիսի 20!!!
📢🇦🇲Շիրակի մարզի, 14-24 տարեկան ակտիվ պատանիների ու երիտասարդների համար անվճար ծրագիր!!!
📌Մեկնարկում է «#Gen_Z Երիտասարդական առաջնորդության 2-րդ դպրոցը», որին կարող են դիմել ՀՀ Շիրակի մարզից 14-24 տարեկան ակտիվ և նախաձեռնող երիտասարդները։
📌 Դպրոցի նպատակն է մարզաբնակ ակտիվ երիտասարդների մոտ զարգացնել առաջնորդական ներուժը։
✨ Ընտրված մասնակիցները դպրոցի շրջանակներում կմասնակցեն սեմինարների, գործնական վարժությունների և խմբակային հետաքրիր քննարկումների, որոնց միջոցով ձեռք կբերեն արժեքավոր գիտելիքներ և կարողություններ՝ առաջնորդության, արդյունավետ հաղորդակցության, փափուկ հմտությունների, թիմային աշխատանքի, քաղաքական առաջնորդության և մասնակցության, երիտասարդական առաջնորդության հիմունքների և հարակից թեմաների շուրջ։
📌 Դպրոցի սեմինարներից հետո ընտրված լավագույն 15 մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել թվով 5 հանդիպում-քննարկումների՝ առաջատար հասարակական և քաղաքական գործիչների հետ։
🆓Մասնակցությունն ամբողջովին անվճար է, իսկ տեղերը՝ սահմանափակ։
Post a Comment
Գրել մեկնաբանություն