⏳Վերջնաժամկետը - հուլիսի 9!!!
📢🇦🇲16+ վիքիխմբագիր ( նաեւ սկսնակ ) երիտասարդների համար անվճար վիքիհավաք Ծաղկաձորում - հուլիսի 23-27!!!
📌🇦🇲«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հետ համատեղ հուլիսի 23-27-ին կազմակերպում է «Վիքիպեդիան հանուն ազատության» վիքիհավաք 2025-ը։ Հավաք-խմբագրաթոնը տեղի կունենա Ծաղկաձորում։
👩🏼🏫 Նախքան վիքիհավաքը այն մասնակիցների համար, ովքեր չեն տիրապետում Վիքիպեդիան խմբագրելու և հոդված ստեղծելու հմտություններին, հուլիսի 14-19-ին կկազմակերպվի դասընթաց «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում (հասցե՝ Երևան, Արշակունյաց պողոտա, 4, Մամուլի շենք, 4-րդ հարկ) և առցանց (օնլայն) տարբերակով։ Դասընթացի մասնակիցները, կախված ցուցաբերած արդյունքներից, կստանան «Վիքիպեդիան հանուն ազատության» վիքիհավաքին մասնակցելու հնարավորություն։
🔎 Ծրագիրը նախատեսված է 16-ը լրացած անձանց համար։
💰Կացության, սննդի և Երևան-Ծաղկաձոր-Երևան տեղափոխման ծախսերը հոգում են կազմակերպիչները։
Post a Comment
Գրել մեկնաբանություն