⏳Վերջնաժամկետը - նշված չէ ( հայտերն հիմա ընդունվում են )!!!
📢🇦🇲Սյունիքի մարզում գյուղատնտեսական ոլորտում սննդի վերամշակման միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ինչպես նաև բիզնես գաղափար ունեցող անհատների համար 💰դրամաշնորհ!!
📌🇦🇲«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի կողմից իրականացվող «Սյունիքի կայուն և արդյունավետ տնտեսական զարգացում. գյուղմթերքի վերամշակում» (SEEDS) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության (ԵՄ) և Ավստրիական Զարգացման Համագործակցության կողմից «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի» (R2D Սյունիք) ներքո հայտարարում է գյուղատնտեսական ոլորտում սննդի վերամշակման միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ինչպես նաև բիզնես գաղափար ունեցող անհատների համար դրամաշնորհային ծրագիր։
❗Դրամաշնորհային ծրագիրը նպատակ ունի ամրապնդել գյուղմթերքի վերամշակման կարողությունները տեղական շուկայական համակարգերում՝ տրամադրելով աջակցություն բացառապես գյուղմթերք վերամշակող ընկերություններին/ անհատներին:
🔎Մրցույթին կարող են դիմել ՀՀ Սյունիքի մարզում գյուղմթերքի վերամշակման ոլորտում գործող, սկսնակ միկրո, փոքր և միջին ձեռնարկություններ ինչպես նաև բիզնես գաղափար ունեցող անհատներ։
💰Ծրագրի առավելագույն ֆինանսավորումը՝ մինչև 8,000 եվրո ( 40% դրամային, կամ ոչ դրամային համաֆինանսավորմամբ):
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Comment