⏳Վերջնաժամկետը - օգոստոսի 25!!!
📢🇦🇲ՀՀ 17-30 տարեկան երիտասարդների համար, քաղաքական առաջնորդության թեմայով անվճար ակադեմիա!!!
🔥 Ցանկանում ե՞ս դառնալ հաջորդ սերնդի քաղաքական առաջնորդ❓
🚀 Միացի՛ր NextGen քաղաքական առաջնորդների ակադեմիային ու կատարի'ր քո առաջին լուրջ քայլերը հանրային-քաղաքական դաշտում։
💡Քեզ սպասվում է՝
🔹 10 հետաքրքիր և կարևոր բանախոսություններ ժողովրդավարության, ընտրական գործընթացների, կուսակցությունների, քաղաքական գաղափարախոսությունների, ներքին ու արտաքին քաղաքական գործընթացների վերաբերյալ
🔹 Հանդիպումներ ու քննարկումներ քաղաքական և հանրային գործիչների հետ
🔹 Գործնական վարժանքներ ու թիմային աշխատանքներ
🔹 2 եռօրյա արտագնա ճամբար Երևանից դուրս
🔹 Այցելություն Վրաստան՝ փորձի փոխանակման և համագործակցությունների հաստատման համար։
👤 Ակադեմիան կօգնի՝
✅ Պլանավորել և առաջնորդել հանրային-քաղաքական նախաձեռնություններ
✅ Զարգացնել հանրային արշավների, հիմնախնդիրների վերլուծության ու համայնք համախմբելու հմտությունները
✅ Իրականացնել մեդիա արշավ՝ ստանալով տեխնիկական և բովանդակային աջակցություն
✅ Դառնալ քաղաքական ու հասարակական առաջնորդների աճող ցանցի անդամ։
Կարող են մասնակցել ՀՀ բոլոր մարզերում և Երևանում բնակվող երիտասարդները, որոնք ցանկանում են զբաղվել հանրային-քաղաքական գործունեությամբ, կրում են ժողովրդավարական արժեքներ և պատրաստ են ներգրավվել իրական փոփոխություններին միտված գործընթացներում։
📍 Ակադեմիան մեկնարկելու է սեպտեմբերի 13-ին և կավարտվի 2026 թվականի փետրվարի 1-ին։
🔷Դասընթացները կանցկացվեն Երևանում՝ շաբաթ և կիրակի օրերին, իսկ ճամբարները՝ ուրբաթ-կիրակի օրերին՝ Երևանից դուրս։
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Comment