📢 Քանի որ շուտով - Օգոստոսի 12-ին Երիտասարդների միջազգային Օրն է, մեկ հրապարակմամբ թարմացվող ներկայացնում եմ այդ օրն նախատեսվող միջոցառումներն 🎉👇
👉1) Միջոցառումների օր Գյումրիում - օգոստոսի 11-ին !!!
🥳 🔥 Պատրա՞ստ ես դառնալ այս տարվա ամենաերիտասարդական տրամադրության մի մասը, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, 2015 թվականից սկսած, Գյումրիում իրականացնում է տարաբնույթ հանրային միջոցառումներ՝ նվիրված Երիտասարդության միջազգային օրվան։
🤩 2025 թվականին նույնպես, օգոստոսի 11-ին «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Գյումրու համայնքապետարանի, ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Հայաստանում Erasmus+ Երիտասարդություն և Եվրոպական Համերաշխության Կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ՝ հանդես է գալիս Գյումրիում մեծամասշտաբ միջոցառումների իրականացման նախաձեռնությամբ:
⬇️ Ստորև ներկայացնում ենք օգոստոսի 11-ին Գյումրիում սպասվող միջոցառումների ցանկը՝
🔸 15:00 – 17:00 «ՄԻՍՍԻԱ 17» ՔՎԵՍՏ - Եվրամիության Եվրոպական համերաշխության կորպուս (ԵՀԿ) ծրագրի շրջանակներում Գյումրիում հինգ երկրներից հյուրընկալված 20 միջազգային կամավորների կողմից թատերական հրապարակում կկազմակերպվի քվեստ-մրցույթ՝ ուղղված ՄԱԿ-ի կողմից սահմանված կայուն զարգացման նպատակներին։ 🖇️ 🖇️ Քվեստի ընթացքում մասնակիցները, ճիշտ պատասխանելով հարցերին կամ հաղթահարելով փորձությունները, կհավաքեն խճանկարի/փազլի կտորները և որպես վերջնարդյունք՝ թատերական հրապարակում կհավաքվի կայուն զարգացման 17 նպատակներով մեծ խճանկար/փազլ։
📍 Վայր՝ Թատերական հրապարակ
🔸 15:00 – 18:00 ԷՐԱԶՄՈՒՍ+ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ և ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՒՍ (ԵՀԿ) ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՐՇԱՎ - Erasmus+ Երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ՝ Գյումրիում այդ օրերին հյուրընկալված Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրի շուրջ 30 շրջանավարտ կամավորների կողմից կներկայացվեն եվրոպական երիտասարդական ծրագրերի շրջանակներում ընձեռվող հնարավորությունները և կանցկացվի վիկտորինա։
📍 Վայր՝ Թատերական հրապարակ
🔸 17:00 – 19:00 «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՇԱՐԺՄԱՆ ՄԵՋ» ՍՊՈՐՏԱՅԻՆ/ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ – «Գայլուկ» ընկերության հետ համագործակցությամբ՝ թատերական հրապարակում կանցկացվի հանրային սպորտային/ժամանցային միջոցառում:
📍 Վայր՝ Թատերական հրապարակ
🔸 19:30 – 22:00 ԲԱՑՕԹՅԱ ՀԱՄԱՐԳ – «YereOne Project» բենդի և «DJ STAVROS»-ի մասնակցությամբ: (վայր՝ Գյումրու թատերական հրապարակ):
📍 Վայր՝ Թատերական հրապարակ
ℹ️ ՖԲ իվենթը
👉2) Երիտասարդների միջազգային Օրն Էջմիածնում - օգոստոսի 12-14!!!
📣 Օգոստոսի 12- ին,13-ին և 14- ին «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը, Վաղարշապատի համայնքապետարանը և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն «Level» Կրթական կենտրոնի հետ համագործակցությամբ հանդես են գալիս տարաբնույթ միջոցառումների իրականացման նախաձեռնությամբ։
👇 Ստորև ներկայացվում է սպասվող միջոցառումների ցանկը՝
📌 Օգոստոսի 12
🕐 10:00 - 13:00 ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՎՈԼԵՅԲՈԼԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Վոլեյբոլի բաց առաջնության նպատակն է համախմբել համայնքի երիտասարդներին, նպաստել երիտասարդների շրջանում ֆիզիկական պատրաստվածությանը, ամրապնդել առողջ կենսակերպը։
Խաղը դիտելու համար կարող եք այցելել Վաղարշապատի մանկապատանեկան մարզադպրոց։
Հասցե՝ ք․ Վաղարշապատ, Գ․ Լուսավորիչ 4
❓Հարցերի կամ հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն 094 069197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):
🕐16։00 – 18։00 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆԻ ՀԵՏ
Վայրը՝ Վաղարշապատի համայնքապետարան, ավագանու նիստերի դահլիճ:
📝 Գրանցումը ( մինչեւ օգոստոսի 11)
❓Հարցերի կամ հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն 094 069197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):
___________________________________________
📌 Օգոստոսի 13
🕐 10:00 - 13:00 ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՎՈԼԵՅԲՈԼԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ, ԵԶՐԱՓԱԿԻՉ ԽԱՂ
Խաղը դիտելու համար կարող եք այցելել Վաղարշապատի մանկապատանեկան մարզադպրոց։
Հասցե՝ ք․ Վաղարշապատ, Գ․ Լուսավորիչ 4
❓Հարցերի կամ հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն 094 069197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):
🕐18։30 – 20։10 ԲԱՑՕԹՅԱ ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ
Վայրը՝ Վաղարշապատի համայնքապետարանի հարակից այգի
______________________________________________
📌 Օգոստոսի 14
🕐 15։30–17։00 ՎԱՂԱՐՇԱՊԱՏ talk
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ talk- ի հյուր խոսնակները կխոսեն հետևյալ թեմաների շուրջ՝
• «Երիտասարդների դերը կառավարման մեջ»- խոսնակ՝ Դավիթ Խուդաթյան, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
• «Երիտասարդների հզորացում»- խոսնակ՝ Աննա Եղոյան, երիտասարդության ոլորտի փորձագետ
• «Երիտասարդները երիտասարդների համար»- խոսնակ՝ Տիգրան Մանուկյան, երիտասարդ ակտիվիստ
• «Երիտասարդների ձայնը»- խոսնակ՝ Կարինե Արսենյան, երիտասարդ ակտիվիստ
Վայրը՝ Վաղարշապատի համայնքապետարանի նիստերի դահլիճ։
📝Գրանցումը ( մինչև օգոստոսի 12)
❓Հարցերի կամ հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն 094 069197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):
🕐 17։00 - 17։40 ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՖՈՐՈՒՄ ԹԱՏՐՈՆ
«Փոփոխության ձայներ․ երիտասարդների ձայնը բեմից» խորագիրը կրող ֆորում թատրոնը կիրականացվի «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի սաների մասնակցությամբ։
Վայրը՝ Վաղարշապատի համայնքապետարանի նիստերի դահլիճ։
❓Հարցերի կամ հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն 094 069197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):
🕐 18։30 - 21։00 ԵՐԵԿՈՅԱՆ ԺԱՄԱՆՑ
Միջոցառումները կեզրափակվեն բացօթյա երեկոյան ժամանցով՝ DJ- ի մասնակցությամբ։
Վայր՝ Վաղարշապատի համայնքապետարանի հարակից այգի։
ℹ️ ՖԲ իվենթը
👉3) Տավուշի մարզի, 13-30 տարեկան երիտասարդների համար անվճար ֆորում Իջեւանում - օգոստոսի 13-ին, ժամը 12.00-ին !!!
«Youth Voices in Democracy» («Երիտասարդների ձայնը ժողովրդավարության մեջ») ծրագրի շրջանակներում օգոստոսի 13-ին՝ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ, Իջևանում տեղի է ունենալու Երիտասարդական ֆորում, որի նպատակն է ստեղծել երկխոսության հարթակ երիտասարդների, քաղաքականություն մշակողների, փորձագետների և ոլորտում գործող կազմակերպությունների միջև՝ քննարկելու երիտասարդությանը վերաբերող հիմնական մարտահրավերներն ու համագործակցության հնարավոր ուղիները։
🔹 Ովքե՞ր կարող են մասնակցել․
● 13–30 տարեկան ակտիվ երիտասարդներ Տավուշի մարզի համայնքներից,
● Երիտասարդական նախաձեռնությունների և խմբերի ներկայացուցիչներ,
● Հասարակական կազմակերպությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ,
● Երիտասարդության հարցերով աշխատող փորձագետներ,
● Պետական մարմինների ու ՏԻՄ-երի ներկայացուցիչներ,
● Կրթության, մարդու իրավունքների և համայնքային զարգացման ոլորտի մասնագետներ,
● Օրենսդիրներ, քաղաքականություն մշակողներ։
🔹 Ի՞նչ է ձեզ սպասվում․
✅ Թեմատիկ քննարկումներ և աշխատաժողովներ՝
1. երիտասարդների իրավունքների, ոլորտում վերջին օրենսդրական զարգացումների, ինչպես նաև տեղական ու ազգային մակարդակներում իրականացվող քաղաքականությունների վերաբերյալ,
2. մարզում բնակվող երիտասարդների կարիքների, մարտահրավերների, խնդիրների ու հնարավորությունների վերաբերյալ։
✅ Երիտասարդական ոլորտով հետաքրքրված և գաղափարակից անձանց հետ հաղորդակցվելու, երկխոսելու, փոխհամագործակցության ցանցեր ձևավորելու և փորձի փոխանակման հնարավորություններ։
✅ Ոգեշնչող, ինտերակտիվ ու ներգրավող միջավայրում երիտասարդների միջազգային օրը նշելու բացառիկ հնարավորություն։
🔹 Որտե՞ղ և ե՞րբ․
📍 Old Ijevan հյուրանոց, ք․ Իջևան, Տավուշի մարզ
📅 Օգոստոսի 13, 2025թ.
🕘 Ժամը 12:00 – 14:00։
🆓Մասնակցությունը անվճար է, նախապես գրանցումը՝ պարտադիր։
📝 Գրանցումը ( մինչև օգոստոսի 10)
👉4) Ապարան խոշորացված համայնքից և հարակից բնակավայրերից , 13-24 տարեկան երիտասարդների համար,
🎉 Հրավիրում են ՔԵԶ մասնակցելու Երիտասարդության միջազգային օրվան նվիրված «MoveFest Ապարան» երիտասարդական սպորտային և ժամանցային մրցույթին, որը կկայանա օգոստոսի 12-ին, Հայաստանի 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում:
🏃♂️💥 Ի՞նչ է սպասվում քեզ՝ սպորտային խաղեր, շարժուն ու էներգիայով լի մրցույթներ, հետաքրքիր ժամանց, որոնց կմասնակցեն 3 երիտասարդական թիմեր՝ խթանելու ֆիզիկական ակտիվությունն ու առողջ ապրելակերպը երիտասարդների շրջանում։
⚠️ Ուշադրություն՝ տեղերը սահմանափակ են։
❗Ընդգրկվելու են առաջին 30 գրանցված մասնակիցները, այնպես որ շտապիր գրանցվել։
👥 Ովքե՞ր կարող են մասնակցել՝ 13-24 տարեկան երիտասարդներ՝ Ապարան խոշորացված համայնքից և հարակից բնակավայրերից։
🎉 Գրանցվիր հիմա և դարձիր տարվա ամենաերիտասարդական, սպորտային ու էներգիայով լի օրվա մասնակից։
👉5)
Post a Comment
Comment