⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 15!!!
📢🇦🇲18-26 տարեկան երիտասարդների համար անվճար ճամբար Սեւանում - հուլիսի 30- օգոստոսի 3!!!
📌🇦🇲«Անկախության Սերունդ» ՀԿ-ը կազմակերպում է ուսանողական-երիտասարդական 5-օրյա ճամբար, որը տեղի կունենա Սևանում, հուլիսի 30 - օգոստոսի 3-ը։
🎉 Եթե 18-26 տարեկան ես և ցանկություն, եռանդ ունես մասնակցել Հայաստանում կիրթ, գիտակից, իրավական և սոցիալական, քաղաքացիական հասարակության, ժողովրդավարական գաղափարների, պետական արժեքների պաշտպանությանը, ամրացմանն ու կայացմանը, եթե պետականամետ ես, հայրենատեր, եթե մտահոգ ես Հայաստանի ապագայով, ուզում ես մասնակցել Հայաստանի ապագայի կերտմանն ու կայացմանը, ապա այս ճամբարը քեզ համար է:
❗ Սա հնարավորություն է👇
✅ Ձեռք բերելու նոր գիտելիքներ
✅ Շփվելու հասակակից այլ երիտասարդների հետ
✅ Սեփական առաջարկություններով ու ծրագրերով հանդես գալ
✅ 5 օր ապրել ջերմ և ընկերական, հետաքրքիր շրջապատում
✅ Ձեռք բերել նոր ընկերներ
✅ Ծանոթանալ ազգային մշակույթի տարրերին
✅ Ունենալ հետաքրքիր և տարբերվող ժամանց
🔎Մասնակիցները կարող են դիմել Երևանից, մարզերից և Սփյուռքից:
Post a Comment
Գրել մեկնաբանություն