⏳Վերջնաժամկետը - հուլիսի 30!!!
📢🇦🇲18-35 տարեկան երիտասարդների համար, բնությամբ եւ արշավներով հետաքրքրված երիտասարդների համար անվճար ծրագիր Տավուշի մարզում - օգոստոսի 11-17!!!
🎉Հետաքրքրվա՞ծ ես վրանային ճամբարներով, բնության մեջ աշխատանքով, արշավներով և մշակութային փոխանակմամբ: 18-35 տարեկա՞ն ես: ❗Սիրու՞մ ես բնությունը և պատրա՞ստ ես նպաստել ՀՀ մարզային զբոսաշրջության զարգացմանը:
👉Եթե պատասխանել ես «այո» այս բոլոր հարցերին, ապա շտապիր լրացնել հայտը և ստացիր հնարավորություն միանալու «Երիտասարդները հանուն փոփոխության 2025» ծրագրին, որը կկայանա օգոստոսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում:
🆓Ծրագրին մասնակցությունն անվճար է: 💰Կազմակերպությունը հոգում է մասնակիցների տեղափոխության, կեցության և սննդի ծախսերը:
Post a Comment
Comment