Top Post's

18-30 տարեկան երիտասարդների համար, Էրազմուս+ երիտասարդական, փոխանակման ծրագիր 🇭🇺Հունգարիայում

⏳Վերջնաժամկետը - հուլիսի 13!!! 

📢🇦🇲18-30 տարեկան երիտասարդների համար, Էրազմուս+ երիտասարդական, փոխանակման ծրագիր 🇭🇺Հունգարիայում - հոկտեմբերի 16-23!!! 

📌ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ․ Խթանել մշակութային և կրոնական երկխոսությունը, բարձրացնել իրազեկվածությունը սոցիալական ինտեգրման և այնպիսի արժեքների մասին, ինչպիսիք են համերաշխությունը, հանդուրժողականությունը և հարգանքը, նպաստել երիտասարդների ժողովրդավարական կյանքին մասնակցությանը, ակտիվ քաղաքացիությանը և խթանել կրթվելու նպատակով միջազգային շարժունությունը:

🔎Երիտասարդ մասնակիցները պետք է լինեն 18-30 տարեկան ակտիվ երիտասարդներ, ուսանողներ և կամավորներ, ովքեր հետաքրքրված են ծրագրի թեմայով: Ընտրության փուլում առավելություն կտրվի ԵՆԿ ՀԿ անդամներին։ 
🔎Թիմ-լիդերը պետք է լինի առնվազն 25 տարեկան փորձառու և կազմակերպչական հմտություններով երիտասարդական առաջնորդ, երիտասարդական աշխատող։ Նախապատվությունը կտրվի ԵՆԿ միջազգային նախագծերին մասնակցած կամ ԵՆԿ անդամ հանդիսացող դիմորդներին։

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, փոխհատուցում ճանապարհի, վիզայի ծախսերը։❗ Առկա է մասնակցության վճար։



Comment on the post

Comment

Previous Post Next Post
Join Armenian Telegram Network