Թոփ հրապարակումներ

Երիտասարդական աշխատողի անվճար վերապատրաստման ծրագիր -2025- ՀՀ ԿԳՄՍՆ-Ի կողմից

⏳Վերջնաժամկետը - օգոստոսի 15!!! 

📢🇦🇲Երիտասարդական աշխատողի անվճար վերապատրաստման ծրագիր -2025- ՀՀ ԿԳՄՍՆ-Ի կողմից!!! 

📌🇦🇲ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2025 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի մասնակցության հայտերի ընդունման մասին:

❗Դասընթացն իրականացվում է կարճաժամկետ ոչ ֆորմալ կրթական ծրագրի միջոցով, որի նպատակն է կատարելագործել երիտասարդների հետ պրակտիկ աշխատանք կատարող անձանց մասնագիտական որակները՝ ազգային և ՏԻՄ մակարդակում որակյալ և գիտելիքահենք երիտասարդական աշխատանք իրականացնելու համար։

🔎Մասնակցության համար կարող են հայտ ներկայացնել👇
👉երիտասարդական աշխատողներ,
👉երիտասարդական կենտրոնների աշխատողներ,
👉տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ, որոնց աշխատանքային պարտականություններում նշված են երիտասարդական աշխատանքի իրականացման գործառույթներ,
👉երիտասարդական կազմակերպությունների անդամներ, աշխատակիցներ կամ կամավորներ,
երիտասարդական նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ։
❗«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության հայտ ներկայացնելու համար մասնակիցը պետք է բավարարի հետևյալ նվազագույն պահանջներին👇
👉բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի որակավորման աստիճան),
👉երիտասարդության ոլորտում առնվազն 1 (ցանկալի է 3) տարվա փորձառություն,
կամավորական աշխատանքի փորձառություն (կդիտարկվի որպես առավելություն)։

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post