Թոփ հրապարակումներ

ՀՀ մարզերից եւ Արցախից տեղահանված, 16-30 տարեկան երիտասարդների համար «Առաջնորդության լաբ» անվճար ճամբար-դասընթաց Գյումրիում

⏳Վերջնաժամկետը - սեպտեմբերի 10!!! 

📢🇦🇲ՀՀ մարզերից եւ Արցախից տեղահանված, 16-30 տարեկան երիտասարդների համար «Առաջնորդության լաբ» անվճար ճամբար-դասընթաց Գյումրիում - հոկտեմբերի 27- նոյեմբերի 1!!! 

📌 «Երիտասարդները գործելիս» ծրագրի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ը հրավիրում է Հայաստանի տարբեր մարզերի և Արցախից տեղահանված 16-ից 30 տարեկան երիտասարդներին, ովքեր հանդիսանում են քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևերի, երիտասարդական խորհուրդների կամ նախաձեռնությունների ակտիվ անդամներ, մասնակցելու «Առաջնորդության Լաբ» ճամբար-դասընթացին։ «Առաջնորդության լաբը» տեղի կունենա ս.թ․ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը Գյումրիում։

💰Մասնակիցների կեցությունը, սնունդը և ճանապարհածախսը հոգում են կազմակերպիչները:
❗ Ընտրված մասնակիցները պարտավորվում են մասնակցել ծրագրի բոլոր փուլերին՝ ճամբարից մինչև նախաձեռնությունների իրականացում։

🎓 Ճամբարի հավաստագիր կստանան և շրջանավարտների ցանցի անդամ կկարողանան դառնալ այն մասնակիցները, ովքեր հաջողությամբ իրականացրել են իրենց նախաձեռնությունը համայնքում։



Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post