Թոփ հրապարակումներ

Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի, 16-24 տարեկան երիտասարդների համար, սթորիթելլինգի թեմայով անվճար ճամբար

⏳Վերջնաժամկետը - նշված չէ - հայտերն հիմա ընդունվում են!!! 

📢🇦🇲Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի, 16-24 տարեկան երիտասարդների համար, սթորիթելլինգի թեմայով անվճար ճամբար - օգոստոսի 22-24!!! 

🎉ԹելInk սթորիթելինգի ճամբարում սովորելու ենք հետևել մեր մտքի թելերին․․․

📌Եթե 16-24 տարեկան ես, ապրում ես Սյունիքում կամ Վայոց ձորում, փնտրում ես՝ տպավորություններ, զգացողություններ, տեղ ու միջավայր՝ շփվելու, կիսվելու, բացահայտելու ինքդ քեզ և ուրիշներին, արի ԹելInk ճամբար։ ❗ Այստեղ սովորելու եք հյուսել մեր պատմությունները՝ օգտագործելով մեդիայի հնարքներն ու գործիքները։

📌Ճամբարը կազմակերպվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) կողմից Արցախից տեղահանված և նրանց ընդունող համայնքների երիտասարդների համար։

🙌Այստեղ կսովորես👇
👉զարգացնել գաղափարներ, կազմել սցենարներ, կառուցել ազդեցիկ, ուշագրավ պատմություններ,
👉կատարել ձայնա/տեսագրում և մոնտաժ՝ պարզ գործիքներով և հավելվածներով,
👉ստեղծել տարբեր ֆորմատների և ոճերի պատմություններ՝ վլոգեր, ռիլեր, ֆոտո/վիդեո օրագրեր,
👉մեծացնել օնլայն լսարանդ և համախոհներ գտնել թվային միջավայրում։
❗Ճամբարը կանցկացվի օգոստոսի 22-24-ին, Վայոց ձորում (ԼուսիՏուր հյուրատանը, գյուղ Հերմոն)։

🆓Մասնակցությունն անվճար է։ 💰Մասնակիցների ճանապարհի ու կեցության ծախսերը կհոգան կազմակերպիչները։

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post