⏳Վերջնաժամկետը - հունիսի 18!!!
📢🇦🇲Լրատվամիջոցների ու ՀԿ ներկայացուցիչների համար, «Պետական գնումների օրենսդրության զարգացումը և վերահսկողության մեթոդները» խորագրով անվճար դասընթաց Ծաղկաձորում - հունիսի 21-22!!!
📌Հունիսի 21-22-ը Ծաղկաձորում տեղի կունենա պետական գնումների համակարգի վերաբերյալ սեմինար-քննարկում «Պետական գնումների օրենսդրության զարգացումը և վերահսկողության մեթոդները» խորագրի ներքո:
❗Լրատվամիջոցների և քաղհասարակության կազմակերպությունների համար նախատեսված այս միջոցառումը կազմակերպվում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից՝ Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ և ՀՀ ֆինանսների նախարարության հետ համագործակցությամբ:
❗«Պետական գնումների օրենսդրության զարգացումը և վերահսկողության մեթոդները» խորագիրը կրող սեմինարի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները և հանրային ֆինանսների ոլորտի փորձագետները կներկայացնեն պետական գնումների համակարգը, դրա վերահսկման ձևերն ու մեթոդները:
💰Սեմինարի մասնակիցներից երկուսը հետագայում կկարողանան ստանալ մինչև 7500 ֆունտ ստերլինգի չափով դրամաշնորհ՝ պետական գնումների համակարգը վերահսկելու և մշտադիտարկելու հետ կապված ծրագրերի համար:
💰Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը։
📆Մեկնումը կլինի Երևանից շաբաթ օրը՝ հունիսի 21-ին, առավոտյան:
❗Մրցույթի արդյունքում կընտրվեն 20-25 մասնակից։
❓Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (011) 355042 հեռախոսահամարով:
Post a Comment
Գրել մեկնաբանություն