Սյունիքի մարզում բնակվող տեղացի եւ Արցախից տեղահանված,16-25 տարեկան երիտասարդների համար անվճար ճամբար


⏳Վերջնաժամկետը ` սեպտեմբերի 25!!! 

📢🇦🇲Սյունիքի մարզում բնակվող տեղացի եւ Արցախից տեղահանված, 16-25 տարեկան երիտասարդների համար երիտասարդական ճամբար ` 📅հոկտեմբերի 7-10!!! 

📌« Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն հրավիրում է Սյունիքի մարզի համայնքներում բնակվող 16-25 տարեկան երիտասարդներին մասնակցելու ս․թ․ հոկտեմբերի 7-ից 10-ը Գորիսում կայանալիք եռօրյա Երիտասարդական ճամբարին, որի ընթացքում մարզի տարբեր համայնքներում բնակվող երիտասարդները և ԼՂ-ից տեղահանված և Սյունիքում բնակություն հաստատած երիտասարդները հնարավորություն կունենան՝
🚩ավելի լավ ճանաչելու միմյանց և ձեռք բերելու նոր ընկերներ,  
🚩քննարկելու կոնֆլիկտների կարգավորմանը, խաղաղաշինությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր, 
🚩զարգացնելու արդյունավետ հաղորդակցման հմտությունները, 
🚩մշակելու համատեղ ծրագրեր և նախաձեռնություններ։  

🎯 Եռօրյա երիտասարդական ճամբարի նպատակն է բարձրացնել Սյունիքի մարզում բնակվող 16-ից 25 տարեկան տեղացի և փախստական երիտասարդների իրազեկվածությունը կոնֆլիկտների կարգավորման, խաղաղաշինության և անվտանգության հարցերում մասնակցության հնարավորությունների մասին և երիտասարդներին հարթակ տրամադրել՝ անձնային աճ, թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցման հմտությունների զարգացման համար։  

💰 Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը՝ այդ թվում տրանսպորտի, կացության և սննդի, հոգում են կազմակերպիչները։ 

Previous Post Next Post