Կենսաբազմազանության թեմայով երիտասարդական համաժողով Յոկոհամայում ( Ճապոնիա)

⏳Վերջնաժամկետը մարտի 30!!!

📢Կենսաբազմազանության թեմայով երիտասարդական համաժողով Յոկոհամայում ( 🇯🇵Ճապոնիա) 🗓️օգոստոսի 25-31!!!

📌Մեկշաբաթյա միջոցառումն համախմբելու է ամբողջ աշխարհից, շուրջ 100 երիտասարդների, որպեսզի միասին ուսումնասիրեն կենսաբազմազանության բնագավառում երիտասարդների դերի կարեւորությունը, ստեղծեն կապեր, մշակեն թեմատիկ գաղափարներ։

💰Զարգացող երկրներից, ինչպես նաեւ անհրաժեշտություն ունեցող մասնակիցների արտագնա ճանապարհածախսը փոխհատուցվում է։ ❗Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, միջոցառումներին մասնակցությունը։

🔎Ծրագրին կարող են դիմել ցանկացած երկրից, 18-35 տարեկան, տեղական, ազգային/ միջազգային մակարդակում կենսաբազմազանության հարցերով զբաղվող կազմակերպությունների/ շարժումների ակտիվ անդամ հանդիսացող երիտասարդներ։ 

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post