Արվեստագետների համար ռեզիդենցիոն ծրագիր Ստեփանավանում

⏳Վերջնաժամկետը ` հունվարի 30!!! 

📢Արվեստագետների համար ռեզիդենցիոն ծրագիր 🇦🇲Ստեփանավանում!!! 

📌🇦🇲 UNDP in Armenia/Kolba Lab -ի դրամաշնորհի շրջանակում ՝ Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնը (Ստեփան Շահումյանի Տուն-Թանգարան ), Դիմակայուն Ստեփանավանի և SPFA Arménie-ի հետ համագործակցության արդյունքում Ստեփանավան քաղաքում մեկնարկում է արվեստագետների համար ռեզիդենցիոն ծրագիր:

🖼️ Ծրագիրը հրավիրում է արվեստագետներին, արվեստի ոլորտի ներկայացուցիչներին ու հետազոտողներին իրականացնելու փորձի փոխանակում, մշակութային միջոցառումներ, աշխատարաններ, քննարկումներ՝ մշակութային ոլորտով հետաքրքրված տեղի բնակչության ու տարածաշրջանի արվեստագետների հետ: Ծրագիրը կնպաստի հյուրընկալվող ու տեղի արվեստագետների ու ոլորտով հետաքրքրված անձանց միջև նոր համագործակցական կապերի ու գաղափարների ձևավորմանն ու նոր փորձառության ստեղծմանը,ինչպես նաև՝ համայնքում արվեստի տարբեր ճյուղերի՝(նկարչություն,գեղանկարչություն, քանդակագործություն,երաժշտություն,պարարվեստ, ճարտարապետություն,թատերական արվեստ,կինոարվեստ,լուսանկարչություն, գրականություն,դեկորատիվ-կիրառական արվեստ և այլն) հանրայնացմանն ու հանրահռչակմանը,ընդլայմանն ու կայուն զարգացվածության ապահովմանը:

 Ծրագիրը մասնակիցներին կտրամադրի👇
👉Բնակարան Ստեփանավան քաղաքում/3 սենյականոց/
👉Օրապահիկ/ Ճանապարհածախս
👉Աշխատանքային տարածք Ստեփան Շահումյանի Տուն-Թանգարան / Stepan Shahumyan House-Museum-ում
 ❗Բնակարանում միաժամանակ կարող են հյուրընկալվել մինչև 4 հոգի: 👉Բնակարանը գտնվում է Ստեփանավան քաղաքի կենտրոնում, ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով:
 
⏰Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս
❗Յուրաքանչյուր արվեստագետի կտրամադրվի առավելագույնը 10 օր

📝 Դիմելու համար պետք է ուղարկել ռեզյումե և/ կամ պորտֆոլիո, մոտիվացիոն նամակ stepanavanculturalcenter@gmail.com էլեկտրոնային հասցեին։ 

0/Post a Comment/Comments

Գրել մեկնաբանություն