Ստեղծագործ Եվրոպա ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում Երևանում

📢« Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում Երեւանում `🗓️ դեկտեմբերի 12-ին, ⏰ 11.00-ին!!!

📌 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը ս/թ դեկտեմբերի 12-ին ժամը 11:00 հրավիրում է մասնակցելու «Ստեղծագործ Եվրոպա տեղեկատվական օր 2023» միջոցառմանը, որը տեղի կունենա Հայաստանի ազգային գրադարանում (հասցե՝ ք. Երևան, Տերյան փող. 72 շենք)։ 

🟢Միջոցառման նպատակն է ներկայացնել Ստեղծագործ Եվրոպա Մշակույթ ծրագրի գործողությունները` հասանելի ՀՀ հաստատությունների, ինչպես նաև անհատ արվեստագետների, մշակութային գործիչների համար: Ստեղծագործ Եվրոպա ծրագիրը ֆինանսավորում է տարատեսակ ծրագրեր, որոնք աջակցում են մշակութային բազմազանությանը և արձագանքում մշակութային, ինչպես նաև ստեղծագործական ոլորտների կարիքներին ու մարտահրավերներին:   

❗ Միջոցառման խոսնակները կներկայացնեն առկա ծրագրերը, մասնակցության պայմանները, ծրագրի առաջնահերթությունները և այլ մանրամասներ: 

❗Տեղեկատվական օրվա ընթացքում կներկայացվեն հետևյալ ծրագրերի մանրամասները👇
👉 Եվրոպական համագործակցության նախագծեր, 
👉 Culture Moves Europe. շարժունության դրամաշնորհներ արվեստագետների և մշակույթի ոլորտի մասնագետների համար, 
👉 Culture Moves Europe. Ռեզիդենսներ, 
👉 Մշակութային և ստեղծագործական կազմակերպությունների եվրոպական ցանցեր 
👉 Ստեղծագործ Եվրոպա 2024 հայտեր՝ ուղղված նորահայտ արվեստագետների առաջխաղացմանն ու մասնագիտական զարգացման եվրոպական հարթակներին և համաեվրոպական մշակութային կազմակերպություններին: 

0/Post a Comment/Comments

Գրել մեկնաբանություն