Թոփ հրապարակումներ

Անվճար դասընթաց - 🇦🇲Սյունիքի մարզի ուսանողների, երիտասարդ մասնագետների համար - Կապան քաղաքում

⏳Վերջնաժամկետը - օգոստոսի 7!!! 

📢Անվճար դասընթաց - 🇦🇲Սյունիքի մարզի ուսանողների, երիտասարդ մասնագետների համար - Կապան քաղաքում - օգոստոսի 12-14!!! 

 📌🇦🇲Անվտանգային վերլուծությունների ինստիտուտը, Մեծ Բրիտանիայի Արտաքին Գործերի, Համագործակցության և Զարգացման Գերատեսչության (FCDO) աջակցությամբ, կազմակերպում է ազգային անվտանգության հիմնարար դասեր, որը նախատեսված է Սյունիքի մարզի ուսանողների, երիտասարդ մասնագետների և համայնքային կառույցներում ներգրավված երիտասարդների համար։
Եռօրյա ծրագիրը նպատակ ունի զարգացնել մասնակիցների պատկերացումները ժամանակակից անվտանգային մարտահրավերների վերաբերյալ և նպաստել անհատական, համայնքային ու ազգային դիմադրողականության ձևավորմանը։
❗Դասընթացը ներառում է միջառարկայական սեմինարներ, սցենարային վարժություններ, գործնական վորքշոփեր և դաշտային աշխատանքներ՝ ուղղված հիբրիդային սպառնալիքների բացահայտմանը, տեղեկատվական դիմադրողականության զարգացմանը և տեղային դիմակայունության ամրապնդմանը։

📚 Առանցքային թեմաներն են․
 🔹 Հիբրիդային պատերազմներ և բազմաչափ սպառնալիքներ
 🔹 Տեղեկատվական պատերազմ և ապատեղեկատվության կառավարում
 🔹 Անվտանգային ճարտարապետություն Հարավային Կովկասում
 🔹 Ազգային և համայնքային դիմակայունություն
 🔹 Հոգեբանական դիմակայունություն և հետկոնֆլիկտային մարտահրավերներ

✅ Դասընթացի ավարտին 5 լավագույն մասնակիցներ կընտրվեն հետազոտական ծրագրի (fellowship) համար, որը կիրականացվի Անվտանգային վերլուծությունների ինստիտուտում՝ փորձագետների ուղեկցությամբ։
Ծրագիրն ամբողջությամբ ապահովում է մասնակիցների կացության, սննդի և տրանսպորտային ծախսերը։

 📝Դիմելու համար անհրաժեշտ է👇
👉Կցել Ձեր CV-ն (PDF ձևաչափով)

📩 Հարցերի դեպքում կարող եք գրել՝ alvard@securityandanalysis.net, alen@securityandanalysis.net կամ զանգահարել՝ +374 77 722729։ 

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post