⏳Վերջնաժամկետը` օգոստոսի 11!!!
📢 Ցանկացած երկրից, 18+ հետաքրքրված երիտասարդների համար, 🇰🇷Կորեային եւ կորեական մշակույթի տարածմանը նվիրված օնլայն , անվճար ծրագիր (19-րդ խումբ) !!!
📌🇰🇷Կորեական մշակույթի եւ տեղեկատվության Ծառայությունը (KOCIS) հրավիրում է Կորեայով, 🇰🇷մշակույթով եւ պատմությամբ հետաքրքրված եւ Կորեայի հետ կապված տեղեկատվությունը տարածելու պատրաստակամությամբ, 18 տարեկանը լրացած տեղացիներին ու արտասահմանցիներին միանալու "𝗙𝗿𝗶𝗲𝗻𝗱𝘀 𝗼𝗳 𝗞𝗼𝗿𝗲𝗮" ծրագրի 19-րդ խմբին։
🟢Ծրագիրն նախատեսում է, որ մասնակիցները պետք է օգնեն Կորեայի ու նրա մշակույթի եւ այլ ուղղությունների վերաբերյալ տեղեկատվության տարածման խթանմանը։
🏆Ծրագիրն մասնակիցներին առաջարկում է որոշակի ծախսերի փոխհատուցում, տրամադրում հավաստագիր եւ հուշանվերներ, հնարավորություն ընձեռում մասնակցել կրթական ծրագրերի ու հանդիպումների։
🗓️Ծրագրի տեւողությունը 4 ամիս է- սեպտեմբեր- դեկտեմբեր։
🔎 Ծրագրին կարող են դիմել , 18 տարեկանը լրացած, Հվ. Կորեայով եւ կորեական մշակույթով հետաքրքրված, տեղացի եւ արտասահմանցի երիտասարդներ։
ℹ️ Մանրամասները
❓Հարցերի դեպքում կարող եք գրել factsaboutkorea@korea.kr էլ. հասցեին։
Post a Comment
Comment