Թոփ հրապարակումներ

"Երիտասարդները հանուն փոփոխության" ՀԿ


#Ոչ_կոմերցիոն_տեղեկատվական_գործընկեր N2

📢"Երիտասարդները հանուն փոփոխության" ՀԿ!!! 

👉Կազմակերպության կարգավիճակը - երիտասարդական հասարակական կազմակերպություն 
👉Կազմակերպության ՀՎՀՀ- ն - 00174589 ։ 
👉Կազմակերպության գործունեության վայրը - ամբողջ Հայաստանում։ 

👉Կազմակերպության գործունեության հիմնական ուղղություն(ներ)ը - 
👉👉Երիտասարդների հզորացում և քաղաքացիական ակտիվություն
👉👉Մարդու իրավունքների պաշտպանություն և հավասարության խթանում
👉👉Կանանց իրավունքներ և գենդերային հավասարություն
👉👉 Խոսքի ազատության և քաղաքական բազմակարծության վերաբերյալ իրազեկման բարձրացում
👉👉 Ոչ ֆորմալ կրթության զարգացում
Կազմակերպության/ Նախաձեռնության գործունեության հիմնական թիրախային խումբ(եր)ը
👉👉Երիտասարդներ (16-30 տարեկան)՝ հատկապես մարզերում բնակվող, սահմանափակ հնարավորություններով կամ սոցիալապես խոցելի խմբերից,
👉👉 Երիտասարդ կանայք և աղջիկներ՝ գենդերային հավասարության և մասնակցության խթանման նպատակով,
👉👉 Երիտասարդ ակտիվիստներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված են ժողովրդավարական գործընթացներով,
👉👉 Ուսանողներ և սկսնակ մասնագետներ, ովքեր փնտրում են ոչ ֆորմալ կրթության, հմտությունների զարգացման և ներգրավվածության հնարավորություններ,
👉👉Երիտասարդական նախաձեռնություններ և անհատներ, ովքեր ունեն գաղափարներ՝ փոփոխություն բերելու իրենց համայնքներում։ 

👉Կազմակերպության գրանցման տարեթիվը - 2017։ 
👉Կազմակերպության էլեկտրոնային հասցեն - info@yfcngo.org. 
👉Կազմակերպության վեբ կայքը- չկա։ 
👉Կազմակերպության սոցիալական ցանցերում էջեր 👇
👉👉 Ֆեյսբուք 
👉👉 Լինկեդին 


👉Կազմակերպության գործունեության նկարագիր - 
❗«Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ-ն հիմնադրվել է 2017 թվականին երիտասարդների կողմից՝ երիտասարդների իրավունքների պաշտպանությունն ու նրանց ներուժի զարգացումն առաջ մղելու նպատակով։ ❗Կազմակերպությունն իր գործունեությամբ նպաստում է քաղաքացիական հասարակության ամրապնդմանը՝ իրականացնելով ծրագրեր, որոնք ուղղված են ոչ ֆորմալ կրթության զարգացմանը, երիտասարդների քաղաքացիական մասնակցության խթանմանը, կանանց իրավունքների պաշտպանությանը, խոսքի ազատության ու քաղաքական բազմակարծության նկատմամբ գիտակցության բարձրացմանը։
❗Մեր նպատակը ուժեղ, տեղեկացված և ներգրավված երիտասարդների համայնքի ձևավորումն է, որը կարող է ազդել քաղաքական և հասարակական գործընթացների վրա ինչպես տեղական, այնպես էլ ազգային մակարդակներում։
❗Ծրագրեր👇
- Երիտասարդական աշխատարաններ և բացօթյա տեղեկատվական արշավներ, որոնք իրականացվել են մարզերում՝ ներգրավելով հարյուրավոր երիտասարդների,
👉👉Մասնակցություն և համակարգում Erasmus+ երիտասարդական փոխանակումների և կարողությունների զարգացման ծրագրերում,
👉👉TEDxMoskovyanSt կոնֆերանսների կազմակերպում, որոնք պլատֆորմ են ստեղծել երիտասարդների համար՝ տարածելու նորարարական գաղափարներ և արժևորման արժանի փորձառություններ:

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post