⏳Վերջնաժամկետը - հունիսի 25!!!
📢🇦🇲ՀՀ մարզերից եւ Երեւան քաղաքից, տեղացի եւ Արցախից տեղահանված 18-35 տարեկան երիտասարդների համար անվճար ճամբար Կոտայքի մարզում - հուլիսի 1-6( նաեւ հնարավորություն դիմել ենթադրամաշնորհի)!!!
📌Երիտասարդական ճամբարի նպատակն է նպաստել երիտասարդների ինքնակազմակերպմանն ու նախաձեռնողականությանը, զարգացնել երիտասարդների կարողությունները մարդու իրավունքների, հատկապես՝ փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում և խթանել նրանց ներգրավվածությունը համայնքային կյանքում՝ որպես նախաձեռնողներ և փոփոխության դերակատարներ։
❗ Երիտասարդական ճամբարին մասնակցելով՝ դուք կունենաք հնարավորություն👇
👉իրազեկվելու ձեր իրավունքների մասին և տեղեկանալու` ինչպես կարող եք պաշտպանել դրանք,
👉զարգացնելու առաջնորդության, թիմային աշխատանքի, ծրագրերի կառավարման և համայնքային կյանքին ակտիվ մասնակցության հմտությունները,
👉ծանոթանալու համախոհ երիտասարդների հետ և միասին մշակելու և իրականացնելու թիմային նախաձեռնություններ ու ծրագրեր,
👉ստանալու դրամաշնորհներ՝ սեփական համայնքային նախաձեռնություններն ու ծրագրերն իրականացնելու համար։
💰Ճամբարի արդյունքում մասնակիցները կսովորեն ինչպես արդյունավետ պաշտպանել սեփական իրավունքները, ինչպես լուծել իրենց համայնքի առջև ծառացած խնդիրները և հնարավորություն կունենան ստանալու մինչև 4000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ դրամաշնորհներ՝ մարդու իրավունքներին վերաբերող իրենց նախաձեռնությունները կյանքի կոչելու համար։
💰Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում՝ կացությունը, սնունդը և ճանապարհածախսը հոգում են կազմակերպիչները։
Post a Comment
Գրել մեկնաբանություն