Թոփ հրապարակումներ

Հետաքննական լրագրության թեմայով, երկօրյա անվճար դասընթաց - երիտասարդ լրագրողների ու ուսանողների համար

⏳Վերջնաժամկետը ` հունիսի 19!!! 

📢🇦🇲Հետաքննական լրագրության թեմայով, երկօրյա անվճար դասընթաց - երիտասարդ լրագրողների ու ուսանողների համար!!! 

📌🇦🇲«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն Շվեդական միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության (SIDA) ֆինանսավորմամբ հետաքննական լրագրության երկօրյա արտագնա դասընթաց է կազմակերպում երիտասարդ լրագրողների եւ ուսանողների համար։ Այն տեղի կունենա հուլիսի 5-6-ը։ ❗Թրեյնինգը վարելու են «Հետքի» փորձառու լրագրողները՝ գործընկեր արտասահմանցի փորձագետի մասնակցությամբ։
 
❗Մասնակիցների ընտրությունը տեղի կունենա մրցութային կարգով, կընտրվի 15 հոգի։ 👉Թրեյնինգից հետո մասնակիցներից 3-ը հնարավորություն կունենան հետաքննական նախագիծ իրականացնելու՝ «Հետքի» լրագրողների մենթորությամբ։ Նախագծերը կընտրվեն ժյուրիի կողմից եւ կֆինանսավորվեն։ 👉Պատրաստված հետաքննական նյութերը կհրապարակվեն այն լրատվամիջոցում, որտեղ աշխատում է նախագիծն իրականացնող լրագրողը, կամ «Հետքում», եթե լրագրողը ֆրիլանսեր է։

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post