Թոփ հրապարակումներ

ՀՀ 14-16 տարեկան պատանիների համար, մարդու իրավունքների թեմայով երկարաժամկետ անվճար ծրագիր

#Հնարավորություն_կրտսեր_հետեւողների_համար

⏳Վերջնաժամկետը - օգոստոսի 30!!! 

📢🇦🇲ՀՀ 14-16 տարեկան պատանիների համար, մարդու իրավունքների թեմայով երկարաժամկետ անվճար ծրագիր ( օնլայն եւ առկա )!!! 

🙌Փոփոխությունների նախաձեռնողը դառնալու հնարավորությունը բաց է։

🎉Դարձե՛ք մարդու իրավունքների համայնքի անդամ։

🎉Սովորե՛ք, գործե՛ք և փոխե՛ք՝ հանուն մարդու իրավունքների գերակայության, սոցիալական արդարության և հավասար հնարավորությունների։

📌«Մարդու իրավունքների այբուբեն» ծրագիրը հայտարարում է երկրորդ տարվա մասնակիցների ընդունելություն։

🔎Ծրագրին կարող են դիմել 14-16 տարեկան երիտասարդներ Հայաստանի բոլոր բնակավայրերից։ 🆓Ծրագրին մասնակցությունն անվճար է։ 

❗Ծրագրի մասնակիցները ներգրավված են լինելու առկա և հեռավար դասընթացների, խմբային աշխատանքների, նախաձեռնությունների մշակման և իրականացման փուլերում՝ 2025 թվականի հոկտեմբերից մինչև 2026 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում։  

❗Ընդունվում են ինչպես անհատական, այնպես էլ՝ խմբային հայտեր՝ 3-7 հոգուց բաղկացած խմբերով։ 

❗Ծրագրի մասնակցությունը ներառում է👇
👉դասընթացներ՝ «Մարդու իրավունքներ», «Փափուկ հմտություններ»,
👉խմբային նախաձեռնությունների մշակում՝ «Իրավունքները գործողության մեջ»,
👉համայնքային նախաձեռնությունների իրականացում։

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post