Թոփ հրապարակումներ

Մոդել ԵՄ Երևան 2025 միջոցառում Երեւանում - Սեպտեմբերի 25–29 ( ԵՊՀ ուսանողների համար լրիվ անվճար, մյուսների համար փոքր մասնակցության վճարով )!



📢🇦🇲Մոդել ԵՄ Երևան 2025 միջոցառում Երեւանում - Սեպտեմբերի 25–29 ( ԵՊՀ ուսանողների համար լրիվ անվճար, մյուսների համար փոքր մասնակցության վճարով )!!! 

🔥Դարձիր եվրոպական քաղաքականության ձևավորման մաս!

📌Միացի՛ր "Մոդել ԵՄ Ստրասբուրգ" նախագծի և "BETA France" ՀԿ-ի համատեղ կազմակերպվող սիմուլացիոն ծրագրին, մասնակցիր ԵՄ կառույցների աշխատանքին ընտրելով դերերից քեզ հոգեհարազատը՝ խորհրդարանի անդամ, նախարար, լրագրող կամ լոբիստ։ Հիանալի հնարավորություն զարգացնելու քո բանակցային, վերլուծական և հանրային խոսքի հմտությունները, ձեռք բերելու միջազգային ծրագրերի փորձ, ինչպես նաև մասնակցելու մշակութային միջոցառումներին և ձեռք բերելու նոր ծանոթություններ։
🔎Կարող են դիմել 18-30 տարեկան, անգլերենի առնվազն B1 մակարդակի տիրապետող երիտասարդները․ մասնագիտական որևէ սահմանափակում չկա։

❗Մասնակցության վճար👇
👉Առանց կեցության՝ €50
👉Ներառյալ կեցությունը՝ €80 (մինչև հունիսի 5-ը դիմելու դեպքում €65)
❗Վճարը ներառում է նախաճաշ, սուրճի ընդմիջում և ճաշ կոնֆերանսի օրերին, ինչպես նաև անհրաժեշտ նյութեր և մշակութային միջոցառումներ։
❗ԵՊՀ ուսանողների համար մասնակցությունը անվճար է, սակայն գրանցվելը և ընտրություն անցնելը պարտադիր է։



Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post