Դարձիր կանաչ հյուրատուն դրամաշնորհային մրցույթ

⏳Վերջնաժամկետը ` օգոստոսի 1!!! 

📢Գյուղատնտեսական վայրերում գտնվող եւ կայուն դառնալու ցանկությամբ հյուրատների համար 💰 դրամաշնորհային մրցույթ!!! 

📌Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի և ACBA ֆեդերացիայի կողմից հայտարարված «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք այս տարվա 2-րդ մրցույթը՝ «Դարձի՛ր կանաչ հյուրատուն»։

🔎Մրցույթին կարող են մասնակցել գործող հյուրանոցներ և հյուրատներ, որոնք👇
👉ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՆԵՐԴՆԵԼ կայուն բնօգտագործման (բնական ռեսուրսները խնայող) պրակտիկա,
👉գտնվում են գյուղական վայրերում,
👉պատկանում և կառավարվում են տեղի բնակիչների կողմից,
👉ունեն առնվազն 5 սենյակ։
💰Դրամաշնորհի առավելագույն չափը՝ 1 500 000 ՀՀ դրամ։

❗Հաղթողները պարտավորվում են օգտագործել դրամաշնորհը կայուն պրակտիկաներ իրականացնելու համար և ունենալ տրամադրված դրամաշնորհին համարժեք սեփական ներդրում:

🗓️Կայուն պրակտիկաների ներդրման ծրագրերը պետք է ավարտվեն մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post