📢ՀՀ կառավարությունը հաստատել է բուհերի և գիտական կազմակերպությունների 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը❗
📌Հետբուհական կրթության քաղաքականության թիրախային խնդիրներից են պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների երիտասարդացումը, մասնագետների կրթության շարունակականության ապահովումը, նրանց ներգրավումը գիտական աշխատանքներում, ինչպես նաև այդ ուղղություններով երկար տարիների ընթացքում ստեղծված բարձրակարգ գիտական դպրոցի պահպանումն ու հետագա զարգացման ապահովումը:
❗Որոշման ընդունման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով ապահովելն է:
❗2024/2025 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերը՝ ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի են առնվել👇
👉գերատեսչությունների ներկայացրած հայտերը,
👉հավանական գիտական ղեկավարների գիտաչափական տվյալները (հրապարակված հոդվածներ, գիտական աստիճան և այլն), բուհերի կամ գիտահետազոտական կազմակերպությունների ամբիոններում հիմնական աշխատողների թվաքանակը, տարիքային շեմը /65-ից բարձր/, սովորող ասպիրանտների թիվը, 👉ինչպես նաև անհրաժեշտ համապատասխան մասնագետների քանակը,
բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսհաստատություններում մագիստրոսի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների թիվը, ինչպես նաև մասնագիտությունների թիվը, որոնցով բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտներն իրականացնում են ասպիրանտական կրթական ծրագիր,
նախորդ տարիներին հատկացված տեղերի և փաստացի ընդունելության արդյունքների վերլուծությունը (թափուր տեղեր, համալրված տեղեր),
մրցույթի արդյունքում թափուր տեղերի առաջացման պատճառները:
🆓2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության համար կհատկացվի 270 անվճար տեղ, որից 180-ը՝ առկա, 90-ը՝ հեռակա: 🆓Պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ևս 35 տեղ նախատեսված է միջպետական համաձայնագրերով։
❗Նախորդ ուսումնական տարվա համեմատ ավելացվել են և՛ առկա և՛ հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության տեղերը, ընդ որում՝ 2024/2025 ուսումնական տարում բնական և տեխնիկական գիտություններին տրամադրվել է առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր տեղերի 62 %-ը, իսկ հեռակա ուսուցման ընդհանուր տեղերից՝ 42 %-ը:
✍️Տեղերի թիվն ավելացել է՝ հիմք ընդունելով «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով և դրանից բխող գործողությունների ծրագրով սահմանված թիրախները, այն է՝ ասպիրանտուրային հատկացվող պետական ֆինանսավորման ավելացում և ասպիրանտների թվի կտրուկ աճ՝ ապահովելու պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտներում հիմնարար ու կիրառական գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով երիտասարդ մասնագետների ներգրավումը, ինչպես նաև նպաստելու գիտության ոլորտում սերնդափոխությանը և գիտական ներուժի զարգացմանը: