⏳Վերջնաժամկետը` ապրիլի 28!!!
📢ԱՊՀ երկրներից, երիտասարդների հետ աշխատող ՀԿ-ների եւ պետական մարմինների ներկայացուցիչների համար, ամբողջական փոխհատուցմամբ դասընթաց Մոսկվայում ( 🇷🇺 ՌԴ)` 🗓️մայիսի 19-25!!!
📌 «50/50» դասընթաց - սեմինարը նպատակաուղղված է բարելավելու երիտասարդական աշխատողների եւ երիտասարդների հետ աշխատող մասնագետների մասնագիտական հմտությունները ` առաջարկելով ԱՊՀ տարածաշրջանում, տարբեր մակարդակներում երիտասարդական քաղաքականության մշակման ու իրացման բնագավառում ներգրավված սուբյեկտների միջեւ նոր մոտեցումներ ու փոխհամագործակցության քաղաքականություն։
🟢Ծրագրի նպատակն է հանդիսանալ ԱՊՀ երկրներից երիտասարդների հետ աշխատող մասնագետների համար հաղորդակցման հարթակ` ուղղված ընկերական եւ մասնագիտական կապերի ստեղծմանը, փորձի փոխանակմանը, մասնագիտական հմտությունների զարգացմանը, ԱՊՀ տարածաշրջանում երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրացման համար հետագա համագործակցությունների բարելավմանը։
🔎Ծրագրին կարող են դիմել այդ թվում 🇦🇲 Հայաստանից, երիտասարդների հետ աշխատող ՀԿ-ների 18-35 տարեկան երիտասարդներ եւ երիտասարդների / երիտասարդական քաղաքականության հարցերով զբաղվող պետական մարմինների ներկայացուցիչներ։
💰Կազմակերպիչները փոխհատուցում են ճանապարհախսը, ապահովում կեցությունը, միջոցառումներին մասնակցությունը։
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Գրել մեկնաբանություն