Top Post's

ՀՔԱՎ-ը հայտարարում է մրցույթ՝ Գրասենյակի վարչական օգնականի աշխատատեղի համար (Վանաձոր )

⏳Վերջնաժամկետը - հուլիսի 27!!! 

📢🇦🇲ՀՔԱՎ-ը հայտարարում է մրցույթ՝ Գրասենյակի վարչական օգնականի աշխատատեղի համար (Վանաձոր )  !!! 

 ✅Հիմնական պարտականությունները 
📎Մուտքագրել Կազմակերպության կողմից ուղարկվող և ստացված գրությունները 
📎 Պահպանել և իրազեկել ուղարկված գրությունների (տեղեկատվության հարցումների, դիմումների, հայցադիմումների և այլն) ժամանակացույցը, աջակցել գրասենյակից դուրս փաստաթղթեր փոխանցմանը 
📎 Կազմել ուղարկված գրությունների և դրանց պատասխանների վիճակագրությունը 
📎 Սկանավորել և պատճենել Կազմակերպության փաստաթղթերը 
📎 Աջակցել ադմինիստրատիվ և կազմակերպչական աշխատանքների իրականացմանը 
📎 Արագ արձագանքում, հեռախոսազանգերի ընդունում, վերահասցեագրում 

✅ Անհրաժեշտ հմտություններ, որակներ 
📎 Բարձրագույն կրթություն  
📎 Համակարգչային հմտություններ (word, excel, e-mail) 
📎 Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է 
📎 Աշխատանքային փորձը ցանկալի է 
📎 Հաղորդակցվելու և թիմային աշխատանքի հմտություններ 
📎 Հասարակական, քաղաքացիական ակտիվություն և մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրվածություն 
📎 Արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություն և ճկունություն 
📎 Ստեղծագործական, նորարարական մոտեցման ունակություններ 
📎 Անհրաժեշտության դեպքում աշխատանքային ժամերից դուրս աշխատելու պատրաստակամություն 

🕰Աշխատանքի տեսակը՝ ամբողջ դրույք 

📍Գտնվելու վայրը՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59 

📝 Դիմել՝ ուղարկելով հայերենով հետաքրքրության նամակ և ինքնակենսագրական (PDF ֆորմատ)` hr@hcav.am էլ. փոստի հասցեին մինչև 2025 թ.-ի հուլիսի 2️⃣7️⃣-ը ներառյալ: 

✅ Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: 

Comment on the post

Comment

Previous Post Next Post
👉 Join Armenian Telegram Network ------- 👉 Join International Telegram Channel