Top Post's

Տեղացի եւ Արցախից տեղահանված, 18-35 տարեկան երիտասարդների համար, մարդու իրավունքների և առաջնորդության թեմայով անվճար ճամբար Աղվերանում

⏳Վերջնաժամկետը - հուլիսի 20!!! 

📢 🇦🇲Տեղացի եւ Արցախից տեղահանված, 18-35 տարեկան երիտասարդների համար, մարդու իրավունքների և առաջնորդության թեմայով անվճար ճամբար Աղվերանում - հուլիսի 26-31!!! 

📌Հուլիսի 26-ից 31–ը տեղի կունենա մարդու իրավունքների և առաջնորդության թեմայով երկրորդ երիտասարդական ճամբարը, որը կազմակերպվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում։ 

🎉 Ճամբարին մասնակցելով՝ դուք կունենաք հնարավորություն՝
🔹 իրազեկվելու ձեր իրավունքների մասին և տեղեկանալու` ինչպես կարող եք պաշտպանել դրանք,
🔹 զարգացնելու առաջնորդության, թիմային աշխատանքի, ծրագրերի կառավարման և համայնքային կյանքին ակտիվ մասնակցության հմտությունները,
🔹 ծանոթանալու համախոհ երիտասարդների հետ և միասին մշակելու և իրականացնելու թիմային նախաձեռնություններ ու ծրագրեր,
🔹ստանալու դրամաշնորհներ՝ սեփական համայնքային նախաձեռնություններն ու ծրագրերն իրականացնելու համար։

📅 Ամսաթվեր՝ հուլիսի 26-31
📍 Վայր՝ Աղվերան հանգստյան գոտի (ՀՀ Կոտայքի մարզ)
💸 Մասնակցությունն ամբողջությամբ անվճար է։

Comment on the post

Comment

Previous Post Next Post
👉 Join Armenian Telegram Network ------- 👉 Join International Telegram Channel