Top Post's

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ն փնտրում է փորձառու հետազոտող-խորհրդատուի կարճաժամկետ համագործակցության նպատակով

⏳Վերջնաժամկետը - հուլիսի 20!!! 

📣🇦🇲 Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ն փնտրում է փորձառու հետազոտող-խորհրդատուի կարճաժամկետ համագործակցության նպատակով!!! 

📍 Վայր՝ Հայաստան (հեռավար կամ հիբրիդային՝ հնարավոր մարզային այցերով)
📅 Ժամկետ՝ հուլիսի 25 – սեպտեմբերի 25, 2025
🗓️ Դիմելու վերջնաժամկետ՝ հուլիսի 20, 2025

«Երիտասարդների հզորացում՝ հանուն Հայաստանում դրական փոփոխությունների» ծրագրի շրջանակներում ՀԱԵ-ն նախաձեռնում է հետազոտություն՝ նպատակ ունենալով․

🔹 Ուսումնասիրել տեղական երիտասարդական քաղաքականության մշակման միջազգային լավագույն փորձը,
🔹 Վերլուծել երիտասարդական աշխատողի էթիկական շրջանակներն ու վարքականոնները,
🔹 Վերանայել համայնքային երիտասարդական աշխատողների մասնագիտական ստանդարտներն ու կարողությունների շրջանակները,
🔹 Առաջարկել կիրառելի և ապացույցների վրա հիմնված առաջարկություններ՝ համապատասխանեցված հայկական համատեքստին և «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքին։

📌 Պահանջվող հիմնական որակավորումներ՝

✅ Մագիստրոսի կամ ավելի բարձր գիտական աստիճան հանրային քաղաքականության, սոցիալական գիտությունների կամ հարակից ոլորտում,
✅ Առնվազն 3–5 տարվա փորձ քաղաքականության ուսումնասիրության, համեմատական վերլուծության և/կամ գործիքների մշակման մեջ,
✅ Փորձ երիտասարդական աշխատանքի, քաղաքականության մշակման կամ կրթության բարեփոխումների ոլորտում,
✅ Գերազանց վերլուծական, հետազոտական և հաղորդակցման հմտություններ,
✅ Անգլերենի և հայերենի գերազանց իմացություն,
✅ Եվրոպական և միջազգային երիտասարդական քաղաքականության գործիքակազմի իմացություն:



💚 Եթե հետաքրքրված եք, շտապեք դիմել՝ ուղարկելով Ձեր հայտը hr@apy.am էլ․ հասցեին մինչև սույն թվականի հուլիսի 20-ը՝ նամակի թեմա դաշտում նշելով «Հետազոտող-խորհրդատու»։

📎 Հայտադիմումը պետք է ներառի՝

- Մոտիվացիոն նամակ,
- Ինքնակենսագրական կամ կազմակերպության պորտֆոլիո,
- Ֆինանսական առաջարկ՝ ՀՀ դրամով, ներառյալ աշխատանքային օրերի քանակն ու հնարավոր ծախսերը,
- Նախկին նմանատիպ աշխատանքի օրինակ (օր.՝ քաղաքականության փաստաթուղթ կամ համեմատական վերլուծություն)

Comment on the post

Comment

Previous Post Next Post
👉 Join Armenian Telegram Network ------- 👉 Join International Telegram Channel