⏳Վերջնաժամկետը - հուլիսի 30!!!
📢🇦🇲«Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը փնտրում է Արագ գնահատման հետազոտության փորձագետի, որը պատրաստ է միանալ թիմին՝ ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող՝ «Երիտասարդների ներգրավումը տեղական ինքնակառավարման գործում Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում (01․05․2025 – 31․10․2026թթ.)!!!
Արագ գնահատման հետազոտության փորձագետի գործառույթները․
• Հարցաթերթիկների մշակում, հարցաշարի կազմում, խմբագրում։
• Շահառու համայնքներում իրականացվող հարցազրույցների հիման վրա զեկույցի կազմում (հայերեն)։
• Զեկույցի ներկայացում ծրագրի համակարգողին։
• Զեկույցի շնորհանդեսային ներկայացում։
Արագ գնահատման հետազոտության փորձագետին ներկայացվող պահանջները և որակավորումը․
- Բարձրագույն կրթություն․
- Վերլուծական հմտություններ, հարցաշարերի մշակման, արդյունքները հստակ ու հասկանալի ձևով շարադրելու կարողություն, առաջարկների ձևակերպում․
- Հայերեն գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ․
- MS Office-ի և համակարգչային այլ ծրագրերի իմացություն․
- Կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ․
- Թիմում աշխատելու ունակություն, կարգապահություն․
- Առնվազն 2 տարվա փորձ՝ գնահատման, մոնիթորինգի կամ հետազոտական ծրագրերում ներգրավվածությամբ։
Արագ գնահատման հետազոտության փորձագետի հետ կկնքվի ծառայությունների մատուցման մասին պայմանագիր։ Ծառայությունը կիրականացվի 01․09․2025թ-ից։ Աշխատանքի տևողությունը՝ 2 ամիս։
📝Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրությունը (CV) ուղարկել կազմակերպության էլեկտրոնային հասցեին՝ armsakhfd@gmail.com, ոչ ուշ, քան 2025 թվականի հուլիսի 30-ը՝ թեմայի տողում նշելով «Արագ գնահատման հետազոտության փորձագետ»:
Կազմակերպություն՝ «Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ
Հասցե՝ Երևան 0009, Իսահակյան փողոց 28, շենք 3
Post a Comment
Comment