⏳Վերջնաժամկետը - հուլիսի 20!!!
📢🇦🇲Բերդ քաղաքի, Տավուշ, Վերին Կարմիրաղբյուր, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Նորաշեն, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի, Մովսես գյուղական համայնքների ակտիվ քաղաքացիների, ՀԿ-ների, երիտասարդական և տեղական նախաձեռնող խմբերի համար 💰Դրամաշնորհ!!!
📌🇦🇲Ծիլի Ծով ՏԱԽ–ը հրավիրում է ՏԱԽ տարածքի (Բերդ քաղաքային, Տավուշ, Վերին Կարմիրաղբյուր, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Նորաշեն, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի, Մովսես գյուղական համայնքներ) ակտիվ քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին, երիտասարդական և տեղական նախաձեռնող խմբերին մասնակցելու այս դրամաշնորհային մրցույթին՝ ներկայացնելով ծրագրային գաղափարներ, որոնք ուղղված են Բերդ համայնքի կայուն զարգացմանը և բնակիչների կյանքի որակի բարելավմանը։
📌 Մրցույթի նպատակները👇
1. Խթանել համայնքների մասնակցային զարգացումը։
2. Աջակցել սոցիալական, մշակութային, զբոսաշրջային և տնտեսական նախաձեռնությունների իրականացմանը։
3. Բացահայտել և հզորացնել տեղական նախաձեռնությունների ներուժը։
🗂 Դրամաշնորհի ծրագրային ուղղությունները👇
🔹 Սոցիալական զարգացում
Երիտասարդների, կանանց, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց ներառում, կամավորական ծրագրեր և համայնքային համախմբում
🔹 Կրթություն և կարողությունների զարգացում, ոչ ֆորմալ կրթական նախագծեր
🔹 Տնտեսական զարգացում և նորարարություն,
զբոսաշրջային նախաձեռնություններ, սոցիալական ձեռնարկատիրություն
🔹 Մշակութային միջոցառումներ, թվայնացման նախագծեր
💰Մեկ ծրագրի ֆինանսավորման առավելագույն չափը՝ մինչև 1,500,000 ՀՀ դրամ` կախված բյուջեից և ծրագրի ազդեցության ծավալից։ 👉Սեփական կանխիկ ներդրման չափը՝ մինչև 15%:
📨Լրացված հայտադիմումի ձևը պահանջվող փաստաթղթերի (անձը նույնականացնող փաստաթուղթ, պարտքեր չունենալու վերաբերյալ ԱՔՌԱ զեկույց, կազմակերպության դեպքում՝ պետռեգիստրի վկայական) հետ անհրաժեշտ է ուղարկել tsilistovlag@gmail.com հասցեին՝ նպատակ դաշտում գրելով Ծրագրային առաջարկ, Միասին ավելի ուժեղ։ ❗Կարճ ցուցակ անցած հայատուները գրավոր կտեղեկացվեն և կանցնեն մրցույթի վերջնական փուլ։ ❗Հաղթողները կպարգևատրվեն Berd AgriFest 2025 Բերդ ԱգրոՖեսթ 2025-ի ընթացքում, օգոստոսի 2–ին։
❗Դրամաշնորհային առաջարկի հայտաձևը կարող եք ներբեռնել այստեղ
Post a Comment
Comment