Top Post's

ՀԿ-ների, համայնքային կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների/ դպրոցների համար փոքր 💰դրամաշնորհ - կանանց և աղջիկների դեմ բռնության և բռնի ծայրահեղականության կանխարգելմանն ու արձագանքմանը, խոցելի խմբերի կանանց զորեղացմանը ուղղված նախագծեր իրականացնելու համար

⏳Վերջնաժամկետը - օգոստոսի 15!!! 

📢🇦🇲ՀԿ-ների, համայնքային կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների/ դպրոցների համար փոքր 💰դրամաշնորհ - կանանց և աղջիկների դեմ բռնության և բռնի ծայրահեղականության կանխարգելմանն ու արձագանքմանը, խոցելի խմբերի կանանց զորեղացմանը ուղղված նախագծեր իրականացնելու համար!!! 


📌Հաշվի առնելով WISE ծրագրի ժամկետի երկարաձգումը՝ «Իմփակտ ինովացիաների ինստիտուտի նախաձեռնություններ» հիմնադրամը հայտարարում է փոքր դրամաշնորհների մրցույթ կանանց կողմից ղեկավարվող և կանանց խնդիրների լուծմանն ուղղված կազմակերպությունների համար։

 💰Դրամաշնորհների չափը՝ յուրաքանչյուրը մինչև 3,000 ԱՄՆ դոլար (մոտ 1,200,000 ՀՀ դրամ)

❗Դրամաշնորհների քանակ՝ մինչև 10
📆Իրականացման ժամկետ՝ 2025 թ․ սեպտեմբեր-նոյեմբեր
❗Վերջնական հաշվետվությունների ներկայացման ամսաթիվ՝ 2025 թ․ դեկտեմբերի 15

📌Ծրագիրն աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք👇
👉ուղղված են կանանց և աղջիկների դեմ բռնության և բռնի ծայրահեղականության կանխարգելմանն ու արձագանքմանը
👉խթանում են գենդերային հավասարությունը, համայնքային ներառականությունը և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը
👉օգտագործում են տեխնոլոգիաները և տեղական ռեսուրսները, այդ թվում՝ Safe YOU հավելվածը՝ խոցելի կանանց և աղջիկների զորեղացման նպատակով։

Comment on the post

Comment

Previous Post Next Post
👉 Join Armenian Telegram Network ------- 👉 Join International Telegram Channel