Top Post's

18+ ՀՀ քաղաքացիների համար գրական մրցույթ

⏳Վերջնաժամկետը - հուլիսի 15!!! 

📢🇦🇲18+ ՀՀ քաղաքացիների համար գրական 🏆մրցույթ!!! 

📌🇦🇲Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում👇
• Արձակ
• Դրամատուրգիա
• Մանկապատանեկան գրականություն
• Պոեզիա

🔎Մասնակցության հայտ կարող են ներկայացնել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։ ❗Ստեղծագործությունները պետք է լինեն հայերեն:

🏆Հաղթողները (ամեն անվանակարգում՝ մեկական) կստանան դրամական պարգև 500․000-ական դրամ (ներառյալ հարկերը):

❗Փառատոնում նախորդ տարիներին մրցանակային տեղեր զբաղեցրած հեղինակներն այս տարի նույն անվանակարգերում դիմել չեն կարող: ❗Մրցույթին ներկայացվող աշխատանքները պետք է հրատարակված և հրապարակված չլինեն (էլեկտրոնային մամուլում, սոցիալական հարթակներում, միջոցառումների ժամանակ կազմակերպված ընթերցումներում): Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել միայն մեկ անվանակարգում։

Comment on the post

Comment

Previous Post Next Post
Join Armenian Telegram Network