11-12րդ դասարանների աշակերտների, ինչպես նաեւ բակալավրիատի 1-3րդ կուրսերի ուսանողների համար «ֆիզիկան ու մենք» թեմայով անվճար ամառային ճամբար Ծաղկաձորում

⏳Վերջնաժամկետը - հունիսի 25!!! 

📢🇦🇲11-12րդ դասարանների աշակերտների, ինչպես նաեւ բակալավրիատի 1-3րդ կուրսերի ուսանողների համար «ֆիզիկան ու մենք» թեմայով անվճար ամառային ճամբար Ծաղկաձորում - օգոստոսի 5-9!!! 

❗Հարցազրույցի արդյունքում ընտրված մասնակիցները խմբերի մարզիչների գլխավորությամբ կաշխատեն տարբեր տեսական և գործնական խնդիրների շուրջ:

❗Ճամբարի ընթացքում տարբեր կրթական և արտադրական հաստատություններից հրավիրված մասնագետները կներկայացնեն ոլորտի ձեռքբերումները և հիմնական գաղափարները, իսկ ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (ՖՀԻ) ներկայացուցիչները կներկայացնեն հովանավոր ուսանողական կազմակերպությունների գործունեությունը ԵՊՀ-ում և ՀՀ ԳԱԱ ՖՀԻ-ում։ ❗Ճամբարի վերջին օրը տեղի կունենա հանդիսավոր փակման արարողություն, և մասնակիցները կստանան հավաստագրեր։ 

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, Երևան-Ծաղկաձոր-Երևան տրանսպորտը։ 

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post

Your Opportunities -ի Գնահատման միջանկյալ հարցում 👇

Մասնակցել Your Opportunities-ի գնահատման, միջանկյալ անանուն հարցմանը
Միանալ Տելեգրամյան Ցանցին